Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Ֆրանսիայի արդյունաբերական գները 2013 թ.–ի նոյեմբերին 0,5% աճել են հոկտեմբերի համեմատ

27.12.2013, 12:59
Ֆրանսիայի արդյունաբերական գները 2013 թվականի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել են 0.5 տոկոսով։ Այս տվյալներն այսօր հրապարակել երկրի Insee ազգային վիճակագրական բյուրոն։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիայի արդյունաբերական գները 2013 թվականի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել են 0.5 տոկոսով։ Այս տվյալներն այսօր հրապարակել երկրի Insee ազգային վիճակագրական բյուրոն։

Տարեկան կտրվածքով նոյեմբերի ցուցանիշը նվազել է 0.6 տոկոսով։ Վերանայված տվյալներով` 2013 թվականի հոկտեմբերին արդյունաբերական գները նվազել են 0.3 տոկոսով։ Ավելի վաղ ասվում էր ցուցանիշի 0.2–տոկոսանոց անկման մասին։

Ինչպես նշում է Insee–ն, աճը հիմնականում պայմանավորված է էլեկտրաէներգիայի գների բարձրացմամբ (+4,1%) ձմեռային սակագների անցնելու կապակցությամբ, միաժամանակ արդյունաբերական ապրանքների գներն անփոփոխ են մնացել կամ չնչին նվազում են ցուցադրել։ -0-