Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+33

Գազպրոմին տեղաշարժել են. Ռուսաստանում գազի նոր մատակարար է հայտնվել

15.08.2012, 13:35
ՆՈՎԱՏԷԿ-ը 2012թ.-ի IV եռամսյակից սկսած բնական գազ է վաճառելու գերմանական EnBW-ին, հեռուստահամաժողովի ընթացքում տեղեկացրել է ընկերության տնօրեն Մարկ Ջետվեյը: Ըստ պայմանագրի՝ վաճառքների ծավալը կկազմի տարեկան մոտ 2 մլրդ խորանարդ մետր: Պայմանագիրը, որը եվրոպական շուկաներում գազի վաճառքով ՆՈՎԱՏԷԿ-ի առաջին առևտրային պայմանագիրն է, կնքվել է տասը տարի ժամկետով:

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՆՈՎԱՏԷԿ-ը 2012թ.-ի IV եռամսյակից սկսած բնական գազ է վաճառելու գերմանական EnBW-ին, հեռուստահամաժողովի ընթացքում տեղեկացրել է ընկերության տնօրեն Մարկ Ջետվեյը: Ըստ պայմանագրի՝ վաճառքների ծավալը կկազմի տարեկան մոտ 2 մլրդ խորանարդ մետր: Պայմանագիրը, որը եվրոպական շուկաներում գազի վաճառքով ՆՈՎԱՏԷԿ-ի առաջին առևտրային պայմանագիրն է, կնքվել է տասը տարի ժամկետով:

Գերմանական կոնտրագենտին գազի վաճառքներն իրականացվելու են Շվեյցարիայում գրանցված թրեյդինգային  «դուստր» Novatek Gas & Power-ի միջոցով: Ընկերության ֆինանսական տնօրենն ավելացրել է, որ կնքված պայմանագիրը թույլ կտա  ՆՈՎԱՏԷԿ-ին շուկայական դիրքեր զբաղեցնել Եվրոպայում՝ բնական գազի արտահանման մասին ռուսական օրենսդրության փոփոխություններին սպասելով, որոնք վաղ թե ուշ անկախ արտադրողների համար խողովակաշար գազի արտահանման շուկաներ կբացեն, հաղորդում է РБК-ն:

2012թ.-ի հուլիսի կեսին տեղեկացվում էր, որ գերմանական EnBW-ի հետ տասնամյա պայմանագրով գազի մատակարար կարող է դառնալ մեծությամբ երկրորդ գազի ռուսական արտադրող՝ «ՆՈՎԱՏԷԿ» ԲԲԸ-ն: Այդ մասին տեղեկացնում էին գերմանական ԶԼՄ-ները՝ հղում անելով ոչ պաշտոնական տեղեկատվությանը՝ չբացահայտելով դրա աղբյուրներին:

Մինչ այդ EnBW էներգետիկ կոնցեռնը հայտնել էր արտասահմանյան մատակարարներից մեկի հետ բնական գազի գնման տասնամյա պայմանագրի կնքման մասին, որի անունն ընկերությունը չի բացահայտել: 2012թ.-ի հոկտեմբերից համաձայնագիրը նախատեսում է 21 մլրդ կՎտ/ժ (շուրջ 1,9 մլրդ խորանարդ մետր) էներգետիկ համարժեքով գազի տարեկան մատակարարումներ: Տարեկան պայմանագրային ծավալների արժեքը գնահատվում է 600 մլն եվրո:  

Միաժամանակ «ՆՈՎԱՏԷԿ» ԲԲԸ-ի ղեկավար Լեոնիդ Միխելսոնը հուլիսի 20-ին չի հաստատել EnBW գերմանական EnBW-ի հետ պայմանագրի ստորագրումը: Սակայն հաստատել է Եվրոպայի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի շուկայում մարքեթինգային հնարավորությունների ընդլայնման հարցում շահագրգռվածությունը, մասնավորապես՝ NOVATEK GAZ AND POWER ընկերության մասնակցությամբ:

Նշենք, որ «ՌԴ-ից գազի արտահանման մասին» օրենքի համաձայն, արտահանման մենաշնորհային իրավունք ունի միայն Գազպրոմը: Դրա հետ մեկտեղ РБК-ի կողմից հարցված գազի շուկայի փորձագետները չեն բացառում այն տեխնիկական հնարավորությունը, որ ՆՈՎԱՏԷԿ-ը Եվրոպայում գազ է իրացրել Գազպրոմի հետ փոխանակման (փոխանակում) գործառույթների միջոցով: Սակայն, ըստ փորձագետների, դա քիչ հավանական է, քանի որ մի շարք հարցեր են առաջանում, օրինակ՝ ո՞վ է վճարելու մաքսատուրքերը, որտեղ Գազպրոմը կարող է գազի փոխանակման ծավալի իրացում գտնել և այլն:

Հիշեցնենք, որ 2011թ.-ի կեսին գերմանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ EnBW-ն բանակցություններ է տանում ՆՈՎԱՏԷԿ-ի հետ պոտենցիալ համագործակցության մասին: Բացի այդ, ներկա պահին Գերմանիայի դատախազությունը քննում է EnBW վճարի օրինականությունը՝ ուղղված ռուս լոբբիստ Անդրեյ Բիկովի ֆիրմային, ով 2012թ.-ի հունվարին դատի է տվել EnBW-ին՝ կոնցեռնի կողմից հատկացված 120 մլն եվրոյի շուրջ առաջացած վեճի շրջանակներում: Ռուս գործարարի փաստաբանները հաստատում են, որ այդ գումարները որպես հոնորար են վճարվել ՌԴ գազի արտադրության հատվածում EnBW-ի շահերի լոբբիացման համար: Գերմանական կոնցեռնն իր հերթին պահանջում է իրեն վերադարձնել 120 մլն եվրոն, որն իբրև ուրանի մատակարարման պայմանագրի հաշվին է վճարվել: EnBW-ն հաստատում է, որ Ա.Բիկովայի շվեյցարական ֆիրմաները վարձակալվել են ուրանի առաքման և պահպանման համար, սակայն չեն կատարել պայմանավորված պարտավորությունները:
 
EnBW AG-ը Գերմանիայի խոշորագույն էլեկտրաէներգիա արտադրողներից մեկն է և էլեկտրական ցանցի սեփականատերն է: 2011թ.-ին խմբի հասույթը գերազանցել է 18 մլն եվրոն: Ձեռնարկության կենտրոնակայանը տեղակայված է ք. Կառլսրուէում: Կոնցեռնը հիմնական գործունեությունը ծավալում է Բադեն Վյուրտեմբերգ դաշնային հողում: EnBW-ի գազային բիզնեսը ներառում է վերջնական սպառողների կողմից գազի պահպանումը, տեղաբաշխումն ու վաճառքը: 2011թ.-ին ընկերությունը 57,4 մլրդ կՎտ/ժ բնական գազ է իրացրել: -0-