Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Գերմանացիները համարում են, որ BMW–ն Գերմանիայի ամենաարժեքավոր ավտոմոբիլային ապրանքանիշն է

10.01.2014, 14:29
Գերմանացի ավտոմոբիլիստները BMW–ն Գերմանիայի ավտոմոբիլային լավագույն ապրանքանիշ են ճանաչել։ Դրա վկայությունն են Համագերմանական ավտոմոբիլային ակումբի (ADAC) անցկացրած հարցման տվյալները, հաղորդում է РБК–ն` հղում անելով Spiegel–ին։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Գերմանացի ավտոմոբիլիստները BMW–ն Գերմանիայի ավտոմոբիլային լավագույն ապրանքանիշ են ճանաչել։ Դրա վկայությունն են Համագերմանական ավտոմոբիլային ակումբի (ADAC) անցկացրած հարցման տվյալները, հաղորդում է РБК–ն` հղում անելով Spiegel–ին։

Ավտոակումբի մամուլի քարտուղարի խոսքով` այնպիսի մոդելների ֆոնին, ինչպիսին են BMW i3–ը և i8–ը, Audi–ի դիրքերը նվազում են։ BMW–ն ճանաչում է վայելում բարձր տեխնոլոգիաների շնորհիվ։ Նշենք, որ նախորդ տարի էլ գլխավոր պարգևը բաժին էր հասել այս ավտոմոբիլային ապրանքանիշին։

Վարկանիշի երկրորդ տեղում են Audi–ն և Mercedes–ը։ Միաժամանակ վաճառված ավտոմեքենաների թվով առաջատար է Volkswagen–ը։

Ակումբն առանց ուշադրության չի թողել նաև հայտնի մրցարշավորդ Միխայել Շումախերին, ով պարգևի է արժանացել ճանապարհային երթևեկության անվտանգությունում ունեցած ավանդի և ակտիվ սոցիալական դիրքի համար։ «Դեղին հրեշտակ» պարգևի հանձնումն ավտոմոբիլային ապրանքանիշներին կանցնի հունվարի 16–ին։ -0