Рейтинг@Mail.ru
USD
385.32
EUR
455.06
RUB
4.9092
GEL
141.61
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Գերմանիայի ֆինանսների նախարարությունը տնտեսության անկումը կապել է ռուսական պատժամիջոցների հետ

22.08.2014, 14:36
Գերմանիայի տնտեսական աճի նվազումը կապված է, հավանաբար, ռուսական պատժամիջոցների և Ուկրաինայի ճգնաժամի խորացման հետ։ Այդ մասին, ինչպես գրում է Փրայմը, ասվում է ԳԴՀ ֆինանսների նախարարության ամենամսյա հաշվետվությունում, որը հրապարակվել է այսօր։
Գերմանիայի ֆինանսների նախարարությունը տնտեսության անկումը կապել է ռուսական պատժամիջոցների հետ
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Գերմանիայի տնտեսական աճի նվազումը կապված է, հավանաբար, ռուսական պատժամիջոցների և Ուկրաինայի ճգնաժամի խորացման հետ։ Այդ մասին, ինչպես գրում է Փրայմը, ասվում է ԳԴՀ ֆինանսների նախարարության ամենամսյա հաշվետվությունում, որը հրապարակվել է այսօր։

«ԳԴՀ–ի տնտեսության կրճատումն այս տարվա երկրորդ եռամսյակում, որն անսպասելի էր 2014 թվականի առաջին երեք ամիսների աճի ֆոնին, ամենայն հավանականությամբ, կապված է եղել ռուսական պատժամիջոցների և խորը ճգնաժամի մեջ գտնվող Ուկրաինայի նկատմամբ անվստահության հետ»,– ասվում է գերմանական նախարարության հաշվետվությունում։

2014 թվականի առաջին եռամսյակում ԳԴՀ տնտեսության աճը կազմել էր 0.7 տոկոս, մինչդեռ ապրիլից միչև հունիս գրանցվել է 0.2 տոկոսանոց նվազում։

Ինչպես նշվում է փաստաթղթում, «ՀՆԱ–ի նվազումը հակասում է տնտեսական աճի ակնկալվող շարունակությանն այս տարվա առաջին եռամսյակում արձանագրված հաջողությունների իներցիոն էֆեկտի շնորհիվ»։

Փաստաթղթի հեղինակների կարծիքով, «եթե ուկրաինական ճգնաժամը չխորանա, ու բացի այդ, Ռուսաստանի նկատմամբ հետագա լուրջ պատժամիջոցներ չսահմանվեն, ապա տրամաբանական է սպասել, որ ԳԴՀ–ի տնտեսության ներկայիս անկումը կարող է ժամանակավոր լինել»։

Հաշվետվությունում նշվում են նաև այլ` պակաս նկատելի գործոններ, որոնք ազդել են երկրի տնտեսական աճի կրճատման վրա նախորդ ամիսներին։ Մասնավորապես, նշվում է «աշխարհի աշխարհաքաղաքական լարվածությունը» և «եվրագոտու թույլ տնտեսական զարգացումը»։ -0-