Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+9

Daimler-ը 3 մլրդ եվրո կներդնի գործարանների արդիականացման նպատակով

11.09.2014, 11:32
Daimler AG ավտոշինարարական կոնցեռնը մտադիր է այս տարի մոտ 3 մլրդ եվրո ներդնել Գերմանիայում գործող իր գործարանների արդիականացման նպատակով, գրում է Vestifinance.ru-ն՝ հղում անելով Wall Street Journal-ին:
Daimler-ը 3 մլրդ եվրո կներդնի գործարանների արդիականացման նպատակով
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Daimler AG ավտոշինարարական կոնցեռնը մտադիր է այս տարի մոտ 3 մլրդ եվրո ներդնել Գերմանիայում գործող իր գործարանների արդիականացման նպատակով, գրում է Vestifinance.ru-ն՝ հղում անելով Wall Street Journal-ին:

Daimler-ը 3 մլրդ դոլար կներդնի գործարանների արդիականացման նպատակով: Միաժամանակ կոնցեռնը նախատեսում է փոխել արտադրական մոդելը՝ ծախսերը նվազեցնելու նպատակով:

Շտուտգարտում գործող գործարանի արդիականացման նպատակով կհատկացվի 1 մլրդ եվրո, ևս 1 մլրդ եվրո կներդրվի Զինդելֆինգենում արտադրական հզորությունների ընդլայնման նպատակով և 750 մլն եվրո կներդրվի Բռեմենի գործարանում, որը կդառնա ընկերության ամենաշատ թողարկվող C դասի Mercedes-ի արտադրության հիմնական վայրը:

Ընկերության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ մոդելների թվի ավելացումը, ինչպես նաև արտադրության ծավալների աճը՝ արտադրության բարդացման ֆոնին, խնդիրներ է առաջացնում, որոնք գործարաններն ինքնուրույն չեն կարողանում լուծել:  

2014 թ.-ին ընկերությունը նախատեսում է վաճառքի հանել Mercedes ապրանքանիշի 18 նոր մոդել, ինչպես նաև ներկայացնել 12 նորույթներ մինչև 2020 թ.-ը:

Ընկերության ղեկավարության ծրագրերի համաձայն՝ Daimler-ը մտադիր է մի խմբում ներառել իր գործարանները՝ հիմնվելով միանման տեխնոլոգիաների վրա, որոնք օգտագործվում են մեքենաների արտադրության համար՝ անկախ դրանց աշխարհագրությունից: Յուրաքանչյուր խումբ առանձին մենեջեր կղեկավարի:

Այսպես՝ մի խմբում կմիավորվեն ընկերության գործարանները, որոնք արտադրում են S, E և С-դասի Mercedes սեդաններ, որոնք առջևի շարժակ ունեն: Առանձին խմբում կներառվեն առջևի շարժակ ունեցող արտաճանապարհային և սպորտային մեքենաները:-0-