Рейтинг@Mail.ru
USD
384.32
EUR
450.23
RUB
4.8933
GEL
141.11
2025 թ. հունիսի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

Համաշխարհային բանկը Եվրասիայի քաղաքների կայուն զարգացմանն ուղղված քայլեր է առաջարկում

18.03.2013, 20:58
Համաշխարհային բանկը «Եվրասիական քաղաքներ. Նոր իրողություններ Մետաքսի ճանապարհի երկայնքով» խորագիրը կրող զեկույցում Եվրասիայի քաղաքների կայուն զարգացմանն ուղղված քայլեր է առաջարկում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Համաշխարհային բանկի մամուլի ծառայությունից:
Համաշխարհային բանկը Եվրասիայի քաղաքների կայուն զարգացմանն ուղղված քայլեր է առաջարկում
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/.  Համաշխարհային բանկը «Եվրասիական քաղաքներ. Նոր իրողություններ Մետաքսի ճանապարհի երկայնքով» խորագիրը կրող զեկույցում Եվրասիայի քաղաքների կայուն զարգացմանն ուղղված քայլեր է առաջարկում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Համաշխարհային բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, զեկույցը դիտարկել են նախկին խորհրդային 12 հանրապետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի քաղաքները։  

«Եվրասիական երբեմնի ծաղկում ապրած քաղաքներ, որոնք գտնվել են մետաքսե ճանապարհին», այսօր` հազար տարի անց, վերակազմավորման կարիք են զգում, որ կրկին մրցունակ դառնան շուկայական էկոնոմիկայի պայմաններում և լինեն տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը»,– ասվում է հաղորդագրության մեջ:

Զեկույցի համաձայն, տնտեսական քաղաքականության մշակողները պետք է նպաստեն քաղաքների փոփոխություններին և վերակազմավորմանը` դրանց նախագծման, կապերի, էկոլոգիացման և ֆինանսավորման բարելավման միջոցով։

«Նախագծման կենտրոնական մարմիններին հաջողվել է որոշ արդյունքների հասնել, որոնցից են` հանրային տրանսպորտի և ջերմամատակարարման հասանելիության պարզեցումը, ջրամատակարարման համակարգերի գրեթե ամբողջական հասանելիության ապահովումը և սոցիալապես միաբանված համայնքների ստեղծումը»,– հաղորդագրությունում բերվում է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնտեսագետ Ինդերմիտ Գիլի խոսքը։

Մարդկանց բնակության վայրերը կազմակերպելիս, նշել է Գիլը, նրանք հաշվի չեն առել այնպիսի գործոններ, ինչպիսին են շուկաները և մարդկանց անձնական ընտրությունը։

Ըստ նրա, կայուն լինելու համար եվրոպական քաղաքներին անհրաժեշտ է նաև ճիշտ հավասարակշռում գտնել շուկաների և ինստիտուցիոնալ կառուցվածքի միջև։

«Ժամանակակից քաղաքները պետք է դառնան զարգացման շարժիչ ուժ մարդկանց միավորման, շարժականությունից, կապերի բարելավումից և մասշտաբի էֆեկտից շահ ունենալու հարցում նրանց օգնելու միջոցով»,– հաղորդագրությունում նշվում է Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ և զեկույցի առաջատար հեղինակ Սուլեյման Կուլեբալիի խոսքը։

Կապերի բարելավման նպատակով զեկույցում բերված են կոնկրետ խորհուրդներ, որոնք ընդգրկում են տարանցիկ տուրքերի ստանդարտացում, երկաթուղային և ճանապարհային տրանսպորտի սահմանային ընթացակարգերի ներդաշնակեցում, մաքսային ընթացակարգերի դյուրացում, օդային հաղորդակցման համար պատասխանատու ինստիտուտների ներուժի կարգավորման և ամրապնդման նորմերի բարելավում, նոր ներդրումներ և ՏՀՏ զարգացման նպատակով տարածաշրջանային փոխգործակցության բարելավում, ինչպես նաև այլ քայլեր։

Եվրասիական քաղաքների էկոլոգիացման և դրանք բնակության համար էկոլոգիապես ավելի գրավիչ դարձնելու համար զեկույցում խորհուրդ են տրվում շրջակա միջավայրի աղտոտման ծավալների նվազմանը և ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործմանն ուղղված մի շարք քայլեր։

Անհրաժեշտ բոլոր փոփոխությունների ֆինանսավորման համար զեկույցում առաջարկվում են քաղաքների լրացուցիչ ֆինանսավորման շարժականության նոր մոտեցումներ։ -0-