Համաշխարհային բիզնեսը III եռամսյակում կտրուկ նվազեցրել է լավատեսությունը. GTI
24.10.2012,
12:20
Բիզնեսի լավատեսությունը ողջ աշխարհում կտրուկ թուլացել է 2012թ. III եռամսյակի արդյունքում, հաղորդում է banki.ru-ն՝ հղում անելով միջազգային հետազոտական Grant Thornton International տվյալներին:

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բիզնեսի լավատեսությունը ողջ աշխարհում կտրուկ թուլացել է 2012թ. III եռամսյակի արդյունքում, հաղորդում է banki.ru-ն՝ հղում անելով միջազգային հետազոտական Grant Thornton International տվյալներին:
Այս տարվա օգոստոս-սեպտեմբերին անցկացված հարցմանը մասնակցել է 41 երկրի ավելի քան 3 հազ. ընկերության ղեկավար:
Լավատեսության անկման հիմնական պատճառը, ինչպես փաստում են հարցման արդյունքները, խոշորագույն տնտեսությունների՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և եվրագոտու՝ այդպես էլ չլուծված խնդիրներն են:
Այսպես, ԱՄՆ-ում լավատեսորեն տրամադրվածների տոկոսը 50%-ից նվազել է 19%-ի: Չինաստանում դրական սպասումների մակարդակը նվազել է երեք անգամ՝ 33%-ից 11%-ի: Եվրոպական երկրներում այդ ցուցանիշը շարունակում է անկում ապրել՝ մինուս 2%-ից հասնելով մինուս 13%-ի:
Հարցված ընկերությունների մոտ 80%-ը հայտարարել է, որ մտադիր չէ մոտ ժամանակներս ներդրում կատարել, այլ կպահի ռեզերվները և կանխիկը հաջորդ 12 ամսվա ընթացքում: Բիզնեսի ներկայացուցիչներն առաջարկում են կառավարություններին տարբեր խթանումներ անել, ինչպես՝ հարկային արտոնությունները, և մեծացնել պետական ներդրումները: --0--