Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Համաշխարհային բանկը համաձայնել է օգնել Սիրիայի հարևան երկրներին

16.10.2015, 10:16
Համաշխարհային բանկի ղեկավարությունը հայտնել է Սիրիային սահմանակից երկրներին ֆինանսական օժանդակություն տրամադրելու ծրագրերի մասին, որոնք ստիպված են ընդունել միլիոնավոր սիրիացի փախստականների և չեն դիմանում այդ գերբեռնվածությանը, գրում է Ինտերֆաքսը։
Համաշխարհային բանկը համաձայնել է օգնել Սիրիայի հարևան երկրներին

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի ղեկավարությունը հայտնել է Սիրիային սահմանակից երկրներին ֆինանսական օժանդակություն տրամադրելու ծրագրերի մասին, որոնք ստիպված են ընդունել միլիոնավոր սիրիացի փախստականների և չեն դիմանում այդ գերբեռնվածությանը, գրում է Ինտերֆաքսը։

 

Ինչպես հաղորդում է Բի–բի–սին, ծրագրվում է, նախևառաջ, օգնություն ուղղել Լիբանանին և Հորդանանին։ Դրա համար Համաշխարհային բանկը հույս ունի միջոցների մի մասը ներգրավել Պարսից ծոցի երկրներից։



Բանկի տեղեկացմամբ, որոշ երկրներ արդեն համաձայնել են տրամադրել միջոցներ, և դրանք կարող են վճարվել առաջիկա չորս ամիսների ընթացքում։

 

Քանի որ Լիբանանն ու Հորդանանը համարվում են միջին եկամտով երկրներ, Համաշխարհային բանկի կանոնները թույլ չեն տալիս նրանց դրամաշնորհներ կամ էժան վարկեր տրամադրել։


Սիրիայից առավելագույն թվով փախստականների է ընդունում Թուրքիան, սակայն Լիբանանի և Հորդանանի տնտեսությունների համար ներգաղթյալների ընդունումն արդեն շատ ծանր բեռ է։

Փախստականների թիվը կազմում է Լիբանանի բնակչության մոտ 30 տոկոսը և Հորդանանի բնակչության մոտ 20 տոկոսը։
  

Իսկ այս շաբաթ ՄԱԿ–ի գերագույն հանձնակատարի` փախստականների գործերով վարչությունը հայտնել է, որ մեծ թվով սիրիացիներ Հորդանանից հայրենիք են վարադառնում աղքատության և սարսափելի պայմանների պատճառով։ -0-