Հարավային Կորեան կարող է 2012թ.-ին առաջ անցնել Իտալիայից և առևտրի ծավալով դառնալ աշխարհի 8-րդ երկիրը
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հարավային Կորեան կարող է 2012թ.-ի արդյունքներով առևտրաշրջանառության ծավալով զբաղեցնել աշխարհի ութերորդ տեղը՝ առաջ անցնելով Իտալիայից, երկուշաբթի տեղեկացնում են հարավկորեական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի էկոնոմիկայի և գիտելիքների նախարարության հրապարակած կանխատեսման տվյալներին:
Այսպես, գերատեսչության հաշվարկների համաձայն, Հարավային Կորեայի շրջանառությունը 2012թ.-ի դեկտեմբերի առաջին կեսին կգերազանցի 1 տրլն դոլար նիշը: Եթե ներկա պահին առկա ցուցանիշի աճի միտումը պահպանվի մինչև տարեվերջ, այն երկրին դուրս կբերի առևտրի ծավալով աշխարհի ութերորդ տեղ: Նախորդ տարի այդ դիրքը զբաղեցնում էր Իտալիան:
Տվյալ կանխատեսումն առավել հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ ըստ մասնագետների նախնական հաշվարկների՝ Հարավային Կորեան վերադարձավ արտահանման ծավալների աճին: Մասնավորապես էկոնոմիկայի և գիտելիքների նախարարությունը հոկտեմբերին 1,2 տոկոսով արտահանման ավելացում է կանխատեսում ՝ կազմելով 47,2 մլրդ դոլար:
Հարավային Կորեան 2002-2010թթ.-ին առևտրաշրջանառության ծավալով զբաղեցնում էր երկրների համաշխարհային վարկանիշի 13-րդ տեղը: 2010թ.-ի արդյունքներով ցուցանիշն ավելացավ գրեթե 30 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ, ինչը երկրին դուրս բերեց աշխարհի իններորդ տեղ: Առևտրաշրջանառության ծավալի ցուցանիշի 1 տրլն դոլարի չափով սահմանը Հարավային Կորեայի կողմից ձեռք բերվեց 2011թ.-ի դեկտեմբերի 5-ին, սակայն երկիրն այդպես էլ չկարողացավ տարվա արդյունքներով առաջ անցնել Իտալիայից: Ընթացիկ տարում դա հնարավոր դարձավ, մասնավորապես ԵՄ երկրների տևական ճգնաժամի շնորհիվ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: -0-