Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

Հեղուկ վառելիքի արտադրության ոլորտում ԱՄՆ–ն առաջ է անցելու ՌԴ–ից ու Սաուդյան Արաբիայից

17.01.2013, 10:23
ԱՄՆ–ն այս տարի հեղուկ վառելիքի արտադրության ոլորտում առաջինը կլինի աշխարհում և հետևում կթողնի Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան, կանխատեսում է բրիտանական BP նավթագազային ընկերությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Bloomberg գործակալությանը։
Հեղուկ վառելիքի արտադրության ոլորտում ԱՄՆ–ն առաջ է անցելու ՌԴ–ից ու Սաուդյան Արաբիայից
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ն այս տարի հեղուկ վառելիքի արտադրության ոլորտում առաջինը կլինի աշխարհում և հետևում կթողնի Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան, կանխատեսում է բրիտանական BP նավթագազային ընկերությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Bloomberg գործակալությանը։

Հեղուկ վառելիքի արտադրությունը, ներառյալ` նավթը, գազախառնուրդային հեղուկներն ու կենսավառելիքը, ԱՄՆ–ում կավելանա նավթի շնորհիվ, որն արդյունահանվել է քիչ թափանցելի շերտերից հենց այն նույն տեխնոլոգիայով, որը թերթաքարային գազի արդյունահանման բում էր բերել երկրում, ասվում է ընկերության հրապարակած տեսության մեջ։ Նշված շերտերից արդյունահանված նավթը 2030 թվականին կկազմի համաշխարհային մատակարարումների 9 տոկոսը, կարծում են ընկերության փորձագետները։ «Այն արագությունը, որով նավթը հետևում է թերթաքարային գազին, մեզ ապշեցնում է»,– ասել է BP–ի գլխավոր տնտեսագետ Քրիստոֆ Ռյուլը։

Ընկերությունը նավթի համաշխարհային պահանջարկի աճն առաջիկա քսան տարիների համար պահպանել է տարեկան 1.6 տոկոսի մակարդակում։ Նոյեմբերին Միջազգային գործակալությունը հայտարարել էր, որ 2020 թվականին ԱՄՆ–ն նավթի ամենախոշոր  արտադրողը կդառնա։ 2030 թվականին Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան կրկին համաշխարհային արդյունահանման առաջնորդները կդառնան, սակայն ԱՄՆ–ն կապահովի նավթի սեփական պահանջների 99 տոկոսը։
Այնուհանդերձ, ԱՄՆ–ի վերաբերյալ կանխատեսումը մեծ մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, թե կնվազեցնի՞, արդյոք, նավթի արդյունահանումը Սաուդյան Արաբիան։

Ընկերության կանխատեսման համաձայն, մինչև 2020 թվականը արդյունահանման ողջ աճը և 2030 թվականին ակնկալվող 70 տոկոս աճը կապահովի, այսպես կոչված, ոչ ավանդական նավթը։ 2030 թվականին համաշխարհային էներգաբալանսի շուրջ 80 տոկոսը կապահովվի բրածո վառելիքի հաշվին, ընդ որում նավթը, գազն ու ածուխը մատակարարման գրեթե հավասար մասնաբաժին կունենան, ասել է Ռյուլը։--0-