Հունաստանում մարտին 45 տարվա ընթացքում առաջին անգամ գնանկում է նկատվել
10.04.2013,
12:41
Հունաստանում տարվա հիման վրա մարտին գնանկում է նկատվել, գրում է banki.ru–ն` հղում անելով Elstat պետական վիճակագրական գործակալությանը։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հունաստանում տարվա հիման վրա մարտին գնանկում է նկատվել, գրում է banki.ru–ն` հղում անելով Elstat պետական վիճակագրական գործակալությանը։
2013թ.–ի մարտին գները միջինը կազմել են 0,2 տոկոսից ցածր 2012թ.–ի մարտի ցուցանիշի համեմատ, ասվում է հաղորդագրության մեջ։ Վերջին անգամ գների աճի բացասական տեմպը երկրում նկատվել է 1968թ.–ին, երբ Հունաստանն օգտվում էր ազգային արժույթից` դրախմայից։ Գնանկման հայտնվելը համապատասխանում է կառավարության կանխատեսումներին, որը 2013թ.–ի ընթացքում 0,8 տոկոսի չափով Հունաստանում եվրոյի գնողունակության ամրապնդում է ենթադրում։ Միաժամանակ հունական տնային տնտեսությունների եկամուտը, Elstat–ի համաձայն, երեք տարվա ընթացքում նվազել է գրեթե 30 տոկոսով։
Գնանկումը նկատվել է տնտեսական դեպրեսիայի ֆոնին։ 2008թ.–ից Հունաստանի պաշտոնական ՀՆԱ–ն կորցրել է շուրջ 20 տոկոս, միայն 2012թ.–ին համախառն արտադրանքի անկումը կազմել է 7,1 տոկոս։ Հունաստանը կրճատում է ԵՄ–ի և ԱՄՀ–ի վարկատուների պահանջների ծախսերը, ինչը խստացնում է տնտեսության անկումը։
Հունաստանում գնանկում չկար, ամենայն հավանականությամբ, այսպես կոչված, ներմուծվող գնաճի պատճառով։ Երկրի տնտեսության հիմնական բնագավառները` զբոսաշրջությունը և առևտրային նավատորմը, նպաստում են արտերկրից միջոցների մշտական ներհոսքին։ Դա երկար տարիների ընթացքում գնաճը պահում էր բարձր մակարդակի վրա (եվրագոտու չափերի համաձայն)։ -0-