Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+9

Միլլեր. «CNPC–ի հետ պայմանագիրը կազդի գազի` եվրոպական շուկայում առկա գների վրա

23.05.2014, 14:13
Գազպրոմը կարծում է, որ CNPC–ի հետ կնքած պայմանագիրը` Չինաստանին 400 մլրդ դոլարի գազ մատակարարելու վերաբերյալ,  կազդի գազի` եվրոպական շուկայում առկա գների վրա։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Գազպրոմը կարծում է, որ CNPC–ի հետ կնքած պայմանագիրը` Չինաստանին 400 մլրդ դոլարի գազ մատակարարելու վերաբերյալ,  կազդի գազի` եվրոպական շուկայում առկա գների վրա։

Այդ մասին, ինչպես հաղորդում է Փրայմը, Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով-2014–ի շրջանակում հայտնել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը։

«Մենք ենթադրում ենք, որ այդ պայմանագրի եզրակացությունն ազդեցություն կունենա գազի` եվրոպական շուկայում գործող գների վրա»,– ասել է նա։

Բացի այդ, Միլլերն ընդգծել է, որ «Գազպրոմի» և CNPC–ի միջև գազային պայմանագրի ստորագրմամբ մրցակցություն է սկսվել Եվրոպայի և ԱԽՏ երկրների միջև ռուսական խողովակային գազի համար։

«Գազպրոմն» ու CNPC–ն մայիսի 21–ին Չինաստանին գազի մատակարարումների մասին պայմանագիր են ստորագրել։ Պայմանագրի ժամկետը 30 տարի է, պայմանագրի ընդհանուր արժեքը` 400 մլրդ դոլար, հայտնել է ռուսական գազային հոլդինգի ղեկավար Ալեքսեյ Միլլերը։ Չինաստանի գազամատակարարումները կիրականացվեն արևելյան երթուղիով։ Իսկ գործարքը Միլլերն անվանել է «Գազպրոմի» համար խոշորագույն պայմանավորվածությունը, քանի որ մատակարարման ծավալը տարեկան կկազմի 38 մլրդ խորանարդ մետր։ «Այդպիսի պայմանագիր չի եղել ոչ մի ընկերության հետ»,– ասել է նա։

Միաժամանակ, գազի գինը պայմանագրի շրջանակում չի նշվում։ «Դա առևտրային գաղտնիք է»,– ասել է նա` նշելով, որ փաստաթղթում կողմերը նախատեսել են հարկային արտոնյալ պայմաններ տրամադրել։

«Գազպրոմ» ԲԲԸ–ն աշխարհի ամենամեծ գազարդյունահանող ընկերությունն է։ Դրան բաժին է ընկնում գազի համաշխարհային արդյունահանման մոտ 20 տոկոսը։ «Գազպրոմը» վերահսկում է ռուսական գազի պաշարների գրեթե 60 տոկոսը և ապահովում է Ռուսաստանում դրա արդյունահանման մոտ 90 տոկոսը։ Ընկերության արտադրության ընդհանուր ծավալը կազմում է Ռուսաստանի ՀՆԱ 8 տոկոսը։ «Գազպրոմն» ապահովում է դաշնային բյուջեի մուտքերի մոտ 20 տոկոսը։ Այն 58 դուստր միավորումների 100–տոկոսանոց հիմնադիրն է (1.09.02 դրությամբ), ինչպես նաև մասնակցում է մոտ 100 ռուսական և օտարերկրյա ընկերությունների կապիտալին։ «Գազպրոմում» և նրա դուստր միություններում աշխատում է մոտ 300 հազար մարդ։ Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են` երկրաբանական հետախուզում, գազի արդյունահանում, տեղափոխում, վերամշակում և իրացում։ -0-