Рейтинг@Mail.ru
USD
381.51
EUR
450.03
RUB
4.8918
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 26, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Կիպրոսի մասնավոր բանկային դեպոզիտները կրճատվել են 7.6%–ով

26.07.2013, 13:28
Կիպրոսի մասնավոր բանկային դեպոզիտների ընդհանուր ծավալը կրճատվել է 7.6 տոկոսով` մինչև 37.6 մլրդ դոլար։ Այդ մասին են վկայում Եվրոպական կենտրոնական բանկի հրապարակած տվյալները։ Մայիսին մասնավոր ավանդների ընդհանուր ծավալը նվազել է 2 տոկոսով։ Կիպրոսյան բանկերի ավանդների համախառն ծավալը կազմել է 50.69 մլրդ դոլար` այս տարվա հունիսին կրճատվելով 5.32 մլրդ եվրոյով։ Կրճատումը պայմանավորված է Cyprus Popular Bank խոշորագույն բանկի լուծարումով, հաղորդում է Reuters–ը։
Կիպրոսի մասնավոր բանկային դեպոզիտները կրճատվել են 7.6%–ով
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Կիպրոսի մասնավոր բանկային դեպոզիտների ընդհանուր ծավալը կրճատվել է 7.6 տոկոսով` մինչև 37.6 մլրդ դոլար։ Այդ մասին են վկայում Եվրոպական կենտրոնական բանկի հրապարակած տվյալները։ Մայիսին մասնավոր ավանդների ընդհանուր ծավալը նվազել է 2 տոկոսով։ Կիպրոսյան բանկերի ավանդների համախառն ծավալը կազմել է 50.69 մլրդ դոլար` այս տարվա հունիսին կրճատվելով 5.32 մլրդ եվրոյով։ Կրճատումը պայմանավորված է Cyprus Popular Bank խոշորագույն բանկի լուծարումով, հաղորդում է Reuters–ը։

Նշենք, որ 2013 թվականի մարտին կիպրոսյան բանկերը դադարեցրել էին իրենց աշխատանքը երկու շաբաթով։ Դրանից հետո Կիպրոսի բանկային համակարգի վրա մի շարք սահմանափակումներ են դրվել, որոնց մի մասը գործում է մինչ օրս։ Այսպես, երկրում բանկային քարտերից միջոցներ հանելու և դրամական միջոցների փոխանցման շեմ է սահմանված։

Հիշեցնենք, որ Կիպրոսի ֆինանսավորման կարիքները գնահատվում են 23 մլրդ եվրո։ Առանց վարկատուների հետ պայմանավորվածությունների Կիպրոսի ֆինանսական համակարգն անկում կապրեր, ինչից հետո Կիպրոսը կդառնար եվրոպական արժութային բլոկը լքած առաջին պետությունը։ Երկրի ֆինանսական համակարգն «ուռճացված է» մինչև անհավանական չափերի կղզի–պետության տնտեսության համեմատ, որը մինչ այդ պահն օֆշորային կենտրոն էր, հայտնում է rbc.ru–ն։ --0—