Կլեպաչ. ՌԴ–ից կապիտալի արտահոսքը 2014թ.–ին կարող է կազմել 25–30 մլրդ դոլար
27.08.2013,
17:20
ՌԴ–ից կապիտալի արտահոսքը 2014թ.–ին կարող է կազմել 25–30 մլրդ դոլար` կախված նրանից, թե տնտեսության զարգացման ինչպիսի սցենար կիրականացվի։ Ինչպես գրում է banki.ru–ն, այդ մասին երեքշաբթի տեղեկացրեց տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչը։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՌԴ–ից կապիտալի արտահոսքը 2014թ.–ին կարող է կազմել 25–30 մլրդ դոլար` կախված նրանից, թե տնտեսության զարգացման ինչպիսի սցենար կիրականացվի։ Ինչպես գրում է banki.ru–ն, այդ մասին երեքշաբթի տեղեկացրեց տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչը։
Առավել պահպանողական սցենարի համաձայն` կապիտալի արտահոսքը 2014թ.–ին կկազմի 30 մլրդ դոլար և 2015թ.–ին` 10 մլրդ դոլար։ Եթե երկրորդ սցենարն իրականացվի, որը կընկնի եռամյա բյուջեի հիմքում, ապա 2014թ.–ին արտահոսքը կկազմի 25 մլրդ դոլար, 2015թ.–ին զրոյական կլինի և կփոխվի 2016թ.–ին, երբ կլինի 20 մլրդ դոլար ներհոսք։ –0–