Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Lada Kalina-ն Գերմանիայում վաճառքի ցուցանիշներով հասել է Lamborghini Aventador-ին

16.11.2012, 14:08
Lada Kalina-ի՝ Գերմանիայի վաճառքները հոկտեմբերի արդյունքներով կազմել են երեք օրինակ: Նույն ցուցանիշով էլ ամիսն են փակել Aston Marin DB9, Cadillac CTS-ը և Lamborghini Aventador-ը: Այս մասին գրում է motor պորտալը՝ հղում անելով գերմանական  Auto Motor und Sport պարբերականին:

Lada Kalina-ն Գերմանիայում վաճառքի ցուցանիշներով հասել է Lamborghini Aventador-ին
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Lada Kalina-ի՝ Գերմանիայի վաճառքները հոկտեմբերի արդյունքներով կազմել են երեք օրինակ: Նույն ցուցանիշով էլ ամիսն են փակել Aston Marin DB9, Cadillac CTS-ը և Lamborghini Aventador-ը: Այս մասին գրում է motor պորտալը՝ հղում անելով գերմանական  Auto Motor und Sport պարբերականին:

Այնուամենայնիվ, «Կալինան» կարողացավ գերազանցել գերմանական շուկայում մի շարք մոդելների: Մասնավորապես, ռուսական «բյուջետայինը» վաճառվելի ավելի լավ, քան Alpina B3, Bentley Mulsanne, Rolls-Royce Ghost, Rolls-Royce Phantom, Lexus LFA, Subaru BRZ, Wiesmann GT и Aston Martin Rapide-ը:  Այդ մոդելները մեկական գնորդ են գտել:

Այս տարվա ինն ամիսներին գերմանացիները գնել են ընդհանուր առմամբ Lada Kalina-ի 44 մեքենա:

Իր հարազատ շուկայում նույն ժամանակահատվածում «Կալինան» վաճառվել է 10 566 օրինակ քանակով: Այն շարունակում է մնալ ՌԴ-ի ավտոմոբիլային շուկայի բացարձակ առաջատար 107 069 վաճառված ավտոմեքենաներով:

Մոսկովյան ավտոսրահում ներկայացված նորացված «Կալինան» հասանելի կլինի Ռուսաստանի գնորդներին հաջորդ տարվա ամռանը: Թե երբ մոդելը կհասնի Գերմանիա՝ չի հաղորդվում: -0-