Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

Lufthansa ավիաընկերությունը բորտուղեկցորդների գործադուլի պատճառով չորեքշաբթի ավելի քան 20 չվերթ է հետաձգել

05.09.2012, 14:05
Lufthansa գերմանական ավիաընկերությունը բորտուղեկցորդների գործադուլի պատճառով չորեքշաբթի 21 չվերթ է հետաձգել, հաղորդում է Ֆրանս Փրես գործակալությունը՝ հղում անելով ավիափոխադրողի հայտարարությանը:
 ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  Lufthansa գերմանական ավիաընկերությունը բորտուղեկցորդների գործադուլի պատճառով չորեքշաբթի 21 չվերթ է հետաձգել, հաղորդում է Ֆրանս Փրես գործակալությունը՝ հղում անելով ավիափոխադրողի հայտարարությանը: 

Տեղեկացվում է, որ հիմնականում հետաձգվել են այն չվերթերը, որոնք ընկերությունը պարբերաբար իրականացնում է Մյունխեն և Մայնի Ֆրանկֆուրտ: Հայտնի է նաև որ հինգշաբթի կհետաձգվեն Lufthansa-ի նվազագույնը երկու չվերթեր՝ նույն Մյունխեն և իտալական Տուրին, հաղորդում է «ՌՒԱ Նովոստին»: 

Երեքշաբթի ավիաընկերությունը ստիպված է եղել հետաձգել շուրջ 300 չվերթ: 

Նախօրեին բորտուղեկցորդները գործադուլ են անցկացրել Բեռլինում, Մայնի Ֆրանկֆուրտում և Մյունխենում: Ուրբաթ Lufthansa-ի բորտուղեկցորդները մտադիր են հերթական 24 ժամյա գործադուլն անցկացնել Գերմանիայի բոլոր օդանավակայաններում, եթե աշխատավարձերի հարցի վերաբերյալ ընկերության ղեկավարության հետ բանակցությունները հաջողություն չունենան: 

Բորտուղեկցորդներին կազմակերպող Ufo արհմիությունը սպառնում է անժամկետ գործադուլներ սկսել այն դեպքում, եթե ընկերության ղեկավարությունը չենթարկվի ուղեկցորդուհիների և ուղեկցորդների պահանջներին: 

Lufthansa բորտուղեկցորդներն արդեն գործադուլ են անցկացրել նախորդ ուրբաթ Մայնի Ֆրանկֆուտի օդավանակայանում: Նրանք պահանջում են 5 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը: 19 հազար աշխատակիցների աշխատավարձերին վերաբերող Ufo արհմիությունների ներկայացուցիչների և գործատուների բանակցությունները դեռ հաջողություն չեն ունեցել: 

Lufthansa-ն համաշխարհային պարտքային ճգնաժամի ֆոնին պատրաստվում է կրճատել ներդրումները և աշխատանքից հեռացնել 3,5 հազար աշխատակցի: Երեք տարվա ընթացքում կոնցեռնը նախատեսում է տնտեսել 1,5 մլրդ եվրո: Ծախսերը կրճատելու նպատակով, Lufthansa-ն պատրաստվում է նաև բարեփոխել Germanwings  իր դուստր ավիաընկերությունը և մասնակիորեն այնտեղ տեղափոխել աշխատակիցներին՝ նրանց վճարելով առավել ցածր աշխատավարձեր: -0-