Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Amazon.com Inc–ը 2012 թվականը 39 մլն դոլարի զուտ վնասով է փակել

30.01.2013, 10:40
Աշխարհի խոշորագույն Amazon.com առցանց խանութի սեփականատեր Amazon.com Inc ամերիկյան ընկերության զուտ վնասը 2012թ.–ին կազմել է 39 մլն դոլար` նախորդ տարի գրանցված 631 մլն դոլարի չափով զուտ շահույթի դիմաց։ Ընկերության գործառնական շահույթը 2012թ.–ին կրճատվել է 21 տոկոսով և կազմել 676 մլն դոլար։
Amazon.com Inc–ը 2012 թվականը 39 մլն դոլարի զուտ վնասով է փակել
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Աշխարհի խոշորագույն Amazon.com առցանց խանութի սեփականատեր Amazon.com Inc ամերիկյան ընկերության զուտ վնասը 2012թ.–ին կազմել է 39 մլն դոլար` նախորդ տարի գրանցված 631 մլն դոլարի չափով զուտ շահույթի դիմաց։ Ընկերության գործառնական շահույթը 2012թ.–ին կրճատվել է 21 տոկոսով և կազմել 676 մլն դոլար։

Վաճառքների ծավալն աճել է 27 տոկոսով և կազմել 61,09 մլրդ դոլար` 2011թ.–ի 48,08 մլրդ դոլարի դիմաց։ Այս տվյալները մեջբերվում են այսօր տարածված Amazon.com Inc–ի ֆինանսական հաշվետվությունում, հաղորդում է РБК–ն։

2012թ.–ի IV եռամսյակում Amazon.com Inc.–ի զուտ շահույթը կրճատվել է 45 տոկոսով` դառնալով 97 մլն դոլար` նախորդ տարվա 177 մլն դոլարի չափով զուտ շահույթի համեմատ։ Ընկերության գործառնական շահույթն աճել է 1,6 անգամ` կազմելով 405 մլն դոլար` 2011թ.–ի չորրորդ եռամսյակում գրանցված 260 մլն դլորի դիմաց։ Ընկերության վաճառքների ծավալը 2012թ.–ի չորրորդ եռամսյակում աճել է 22 տոկոսով` հասնելով 21,27 մլրդ դոլարի։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում վաճառքների ծավալի ցուցանիշը կազմել է 17,43 մլրդ դոլար։

Amazon.com–ն առաջին ինտերնետ ծառայություններից մեկն է, որն ուղղված է զանգվածային պահանջարկի ապրանքների վաճառքին, շրջանառությամբ աշխարհի խոշորագույն ընկերությունն է, որն ապրանքներ և ծառայություններ է վաճառում ինտերնետի միջոցով։ Ներկա պահին Amazon.com–ի ծառայությունն ընդգրկում է ապրանքների 34 կատեգորիա, այդ թվում` էլեկտրոնային գրքեր, կենցաղային էլեկտրոնիկա, մանկական խաղալիքներ, սննդամթերք, գյուղատնտեսական ապրանքներ, մարզական ապրանքներ և այլն։ Ընկերությունն ընդլայնվում է ԱՄՆ–ի սահմաններից դուրս ինտերնետ առևտրի շուկաներում` Մեծ Բրիտանիայում, ԳԴՀ–ում, Ֆրանսիայում և Չինաստանում։  Amazon–ի մի շարք ապրանքներ հնարավոր է պատվիրել նաև Ռուսաստանում։ Կազմակերպության կենտրոնակայանը տեղակայված է Սիեթլ քաղաքում (Վաշինգտոն նահանգ): -0-