Рейтинг@Mail.ru
USD
388.86
EUR
430.74
RUB
4.796
GEL
141.89
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Նավթի համաշխարհային գները նվազել են մինչև 2%–ով` ԱՄՆ–ի պաշարների աճի ակնկալիքների ֆոնին

02.04.2014, 11:08
Նավթի համաշխարհային գները երեքշաբթի` ապրիլի 1–ին, նվազել են 1.8-2 տոկոսով ԱՄՆ–ում հումքի մեծածախ պաշարների աճի ակնկալիքների ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է Փրայմը։
Նավթի համաշխարհային գները նվազել են մինչև 2%–ով` ԱՄՆ–ի պաշարների աճի ակնկալիքների ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երեքշաբթի` ապրիլի 1–ին, նվազել են 1.8-2 տոկոսով ԱՄՆ–ում հումքի մեծածախ պաշարների աճի ակնկալիքների ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է Փրայմը։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 2.14 դոլարով կամ 0.2 տոկոսով` բարելի դիմաց մինչև 105.62 դոլար։ WTI տեսակի թեթև նավթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 1.84 դոլարով կամ 1.8 տոկոսով` մինչև 99.74 դոլար մեկ բարելի դիմաց։ 

Ավելի ուշ Նավթի ամերիկյան ինստիտուտը, ինչպես ակնկալվում է, ԱՄՆ–ում հումքի մեծածախ պաշարների շաբաթական դինամիկայի տվյալներ կհրապարակի։ Bloomberg գործակալության կողմից հարցման ենթարկված վերլուծաբանների կանխատեսումներով` ցուցանիշն աճել է 2.5 միլիոն բարելով` 2013 թվականի նոյեմբերից սկսած ամենաբարձր մակարդակի։ 

«Ակնկալվում է, որ ԱՄՆ–ում նավթի պաշարները նախորդ շաբաթ կրկին աճել են, ինչը բացասաբար է ազդում հումքի արժեքի վրա»,– MarketWatch գործակալությունը բերում է Tradition Energy շուկայի հետազոտությունների տնօրեն Էդիսոն Արմսթրոնգի (Addison Armstrong) խոսքը։ -0-