Նավթի գները բարձրացել են ԴՊՀ ղեկավարի հայտարարություններից և ԱՄՆ-ից ստացված վիճակագրական տվյալներից հետո
18.07.2012,
14:50
Երեքշաբթի՝ հուլիսի 18-ին համաշխարհային շուկաներում նավթի գները բարձրացել են երկրի կոնգրեսի առջև ԱՄՆ ԴՊՀ ղեկավար Բեն Բեռնանկեի ելույթի արդյունքում և ԱՄՆ-ի արդյունաբերական արտադրության ուժեղ վիճակագրության ֆոնի ներքո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով բորսաների տվյալներին։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի՝ հուլիսի 18-ին համաշխարհային շուկաներում նավթի գները բարձրացել են երկրի կոնգրեսի առջև ԱՄՆ ԴՊՀ ղեկավար Բեն Բեռնանկեի ելույթի արդյունքում և ԱՄՆ-ի արդյունաբերական արտադրության ուժեղ վիճակագրության ֆոնի ներքո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով բորսաների տվյալներին։
IСE լոնդոնյան բորսայում (InterContinental Exchange Futures) Brent Crude Oil պիտակի հյուսիսծովյան նավթի խառնուրդի օգոստոսյան ֆյուչերսների գինն առքուվաճառքի արդյունքում բարձրացել է 0,63 դոլարով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 104 դոլարի։
NYMEХ (New York Merchantile Exchange) նյույորքյան բորսայում Light Sweet Crude Oil պիտակի ամերիկյան թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,79 դոլարով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 89,22 դոլարի։ -0-