Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Նավթի համաշխարհային գները նվազել են ՉԺՀ–ից և ՕՊԵԿ–ից ստացված լուրերի ֆոնին

14.05.2013, 10:41
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի նվազել են մեծությամբ երկրորդ սպառողի` Չինաստանի կողմից պահանջարկի դանդաղման, ինչպես նաև ՕՊԵԿ–ի արդյունահանման ծավալների ավելացման ֆոնին, ինչը կարող է հանգեցնել պահեստներում հումքի պաշարների աճի, վկայում են առուվաճառքների տվյալները։
Նավթի համաշխարհային գները նվազել են ՉԺՀ–ից և ՕՊԵԿ–ից ստացված լուրերի ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երկուշաբթի նվազել են մեծությամբ երկրորդ սպառողի` Չինաստանի կողմից պահանջարկի դանդաղման, ինչպես նաև ՕՊԵԿ–ի արդյունահանման ծավալների ավելացման ֆոնին, ինչը կարող է հանգեցնել պահեստներում հումքի պաշարների աճի, վկայում են առուվաճառքների տվյալները։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 1.09 դոլարով` բարելի դիմաց մինչև 102.82 դոլար։ WTI թեթև նավթի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.87 դոլարով` բարելի դիմաց մինչև 95.17 դոլար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նախորդ ամսվա ընթացքում ՉԺՀ–ում նավթի պահանջարկը տարեկան կտրվածքով աճել է 3.2 տոկոսով` օրական մոտ մինչև 9.6 միլիոն բարել` վերջին ութ ամիսների նվազագույնի։ Միաժամանակ երկրի նավթամակող գործարանի թողունակությունը մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածում նվազել է 3 տոկոսով։ Սա 2012 թվականի սեպտեմբերից ամենացածր ցուցանիշն է։

Բացի այդ, Bloomberg գործակալությունը հայտնել է, որ ՉԺՀ–ի խոշորագույն նավթային ընկերությունը` China Petroleum & Chemical Corp.–ը` այս եռամսյակում մտադիր է կրճատել սև ոսկու վերամշակման ծավալը 1.5 միլիոն տոննայով` հումքի պաշարների աճի կապակցությամբ։

Միաժամանակ ներդրողներն ուշադրություն են դարձրել ՕՊԵԿ–ի տվյալներին, որոնց համաձայն, ապրիլին հումքի արդյունահանումը հասել է օրական 30.46 միլիոն բարելի` մարտի 30.18 միլիոն բարելի դիմաց։ Այսպիսով, ցուցանիշն առավելագույնն է նախորդ տարվա նոյեմբերից ի վեր։ -0-