Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Նավթի համաշխարհային գներն առուվաճառքի արդյունքում չնչին անկում են գրանցել

25.12.2012, 12:45
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի օրվա առքուվաճառքի արդյունքներով նվազել են ԱՄՆ կառավարության հարկաբյուջետային բանակցությունների ելքի համար ուժեղացած մտավախությունների ֆոնին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով  Bloomberg գործակալությանը։
Նավթի համաշխարհային գներն առուվաճառքի արդյունքում չնչին անկում են գրանցել
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երկուշաբթի օրվա առքուվաճառքի արդյունքներով նվազել են ԱՄՆ կառավարության հարկաբյուջետային բանակցությունների ելքի համար ուժեղացած մտավախությունների ֆոնին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով  Bloomberg գործակալությանը։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի փետրվարյան ֆյուչերսների գինն  առքուվաճառքի ավարտին նվազել է 0.17 դոլարով` բարելի դիմաց մինչև 108.8 դոլար։ WTI տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների գինն ընկել է 0.05 դոլարով`բարելի դիմաց կազմելով 88.61 դոլար։

Առուվաճառքի մասնակիցների հույսերը, թե ամերիկյան իշխանությունները կկարողանան համաձայնեցնել բյուջեի ավտոմատ սեկվեստրի հաղթահարման քայլերը մինչև 2013 թվականի հունվարի մեկը, թուլանում են։ Կողմերը մինչ այսօր չեն կարողանում համաձայնության գալ, քանի որ դեմոկրատները և հանրապետականներն առայժմ պնդում են միայն իրենց ծրագրի ճիշտ լինելը հնարավոր հարկաբյուջետային խնդիրներից դուրս գալու համար` դրանով իսկ դժվարացնելով փոխզիջումային լուծման որոնումը։ -0-