Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Նավթի համաշխարհային գներն աճել են ԱՄՆ-ից ստացված մակրոտնտեսական տվյալների ֆոնին

02.07.2013, 10:34
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի` հուլիսի 1-ին, աճել են ԱՄՆ-ից ստացված տվյալների ֆոնին, որոնք վկայում են, որ ԱՄՆ–ի արդյունաբերության ոլորտում բարձրացել է գործարար ակտիվությունը, ինչն էլ ավելացրել է ներդրողների` հումքի խոշոր սպառողի կողմից պահանջարկի հետագա ավելացման հույսերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։  
Նավթի համաշխարհային գներն աճել են ԱՄՆ-ից ստացված մակրոտնտեսական տվյալների ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երկուշաբթի` հուլիսի 1-ին, աճել են ԱՄՆ-ից ստացված տվյալների ֆոնին, որոնք վկայում են, որ ԱՄՆ–ի արդյունաբերության ոլորտում բարձրացել է գործարար ակտիվությունը, ինչն էլ ավելացրել է ներդրողների` հումքի խոշոր սպառողի կողմից պահանջարկի հետագա ավելացման հույսերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։  

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 0,84 դոլարով` բարելի դիմաց հասնելով 103 դոլարի։ WTI թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 1,43 դոլարով` բարելի դիմաց կազմելով 97,99 դոլար։  

Մատակարարումների կառավարման ամերիկյան ինստիտուտը հայտնել է, որ ԱՄՆ–ի արդյունաբերական հատվածի գործարար ակտիվություն ցուցիչը հունիսին աճել է մինչև 50,9%` մայիսի 49 տոկոսի դիմաց. Վերլուծաբանները կանխատեսել էին, որ այդ ցուցիչը կկազմի 50.5 տոկոս։-0-