Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Նավթի համաշխարհային գներն աճել են ԱՄՆ–ից ստացված դրական նորությունների հիման վրա

19.12.2012, 10:43
Նավթի համաշխարհային գները երեքշաբթի կայացած առքուվաճառքի արդյունքներով աճել են 2013թ.–ի սկզբին ԱՄՆ–ի բյուջեի ավտոմատ սեկվեստավորման հաղթահարման վերաբերյալ բանակցություններում ժողովրդավարների և հանրապետականների զիջումների մասին հաղորդագրությունների ֆոնին, վկայում են առքուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նավթի համաշխարհային գներն աճել են ԱՄՆ–ից ստացված դրական նորությունների հիման վրա
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երեքշաբթի կայացած առքուվաճառքի արդյունքներով աճել են 2013թ.–ի սկզբին ԱՄՆ–ի բյուջեի ավտոմատ սեկվեստավորման հաղթահարման վերաբերյալ բանակցություններում ժողովրդավարների և հանրապետականների զիջումների մասին հաղորդագրությունների ֆոնին, վկայում են առքուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի հունվարյան ֆյուչերսների գինը ավելացել է աճել է 1,14 դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 108,78 դոլար։

Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների գինն առքուվաճառքի ավարտին աճել է 0,73 դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 87,93 դոլար։

Առուվաճառքի մասնակիցների լավատեսությունն առաջացրեցին ԱՄՆ–ից ստացված նորությունները` նախագահ Բարաք Օբաման և հանրապետականների ներկայացուցիչը, ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները բյուջեի վերաբերյալ բանակցությունների ժամանակ մեղմացրեցին դիրքերը և պատրաստակամություն հայտնեցին զիջումների գնալու, որպեսզի կանխեն «բյուջետային ճեղքվածքից» տնտեսության անկումը։

Մասնավորապես երկուշաբթի Օբաման համաձայնեց տարեկան ավելի քան 400 հազար դոլար եկամուտ ունեցող ընտանիքների համար բարձրացնել հարկերը, այն ժամանակ, երբ նախկինում 250 հազար դոլար գումարի կողմնակից էր։ –0–