Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Նավթի բարելի գինը ռեկորդային ցածր ցուցանիշի է հասել

15.10.2014, 11:55
Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսի գինը Լոնդոնի ICE futures Europ բորսայում երեքշաբթի նվազել է և հասել ռեկորդային ցածր ցուցանիշի` բարելի դիմաց 85,04 դոլար, հայտնում է Փրայմը` հղում անելով Wall Street Journal–ին։
Նավթի բարելի գինը ռեկորդային ցածր ցուցանիշի է հասել
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսի գինը Լոնդոնի ICE futures Europ բորսայում երեքշաբթի նվազել է և հասել ռեկորդային ցածր ցուցանիշի` բարելի դիմաց 85,04 դոլար, հայտնում է Փրայմը` հղում անելով Wall Street Journal–ին։

WTI տեսակի թեթև նավթի գինը նվազել է 4,6 տոկոսով` բարելի դիմաց հասնելով 81,84 դոլարի։ Սա երկու տարվա ընթացքում գրանցված առավելագույն անկումն է, այժմ գինը հասել է 2012 թվականի հունիսի 28-ի մակարդակին։

«Սև ոսկու» բացասական դինամիկան ծավալվել է Սաուդյան Արաբիայի հայտարարությունից հետո, որում ասվում է, որ Սաուդյան Արաբիան դեմ չէ համաշխարհային ցածր գների պահպանմանը և, ամենայն հավանականությամբ, մտադիր չէ կրճատել արդյունահանումը։ Սպասվում է, որ նոյեմբերի 27-ին OPEC–ը կքննի արդյունահանման քվոտան, որը օրական 30 մլն բարել է կազմում։-0-