Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+18

Նավթն էժանանում է ՉԺՀ տնտեսության վերաբերյալ մտավախությունների ֆոնին

24.06.2013, 10:50
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի անկում են ցուցադրում այն մտավախությունների հետ կապված, որ  Չինաստանի բանկային համակարգում կանխիկ փողի պակասը կարող է վնաս հասցնել աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությանը, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նավթն էժանանում է ՉԺՀ տնտեսության վերաբերյալ մտավախությունների ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երկուշաբթի անկում են ցուցադրում այն մտավախությունների հետ կապված, որ  Չինաստանի բանկային համակարգում կանխիկ փողի պակասը կարող է վնաս հասցնել աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությանը, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի օգոստոսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,24 տոկոսով` բարելի դիմաց հասնելով 100,67 դոլարի։ WTI թեթև նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.06%-ով` բարելի դիմաց կազմելով 93,63 դոլար։

«Չինաստանի տնտեսության վերաբերյալ մտավախությունները դեռևս գերակշռում են շուկայում»,- ասաց Barratts Bulletin-ի գլխավոր տնօրեն Ջոնաթան Բարաթը (Jonathan Barratt), ում մեջբերում է Bloomberg գործակալությունը։

Բանկային համակարգում առկա միջոցների ոչ բավարար լինելը, ըստ Չինաստանի ժողովրդական բանկի ներկայացուցիչների, այդ հատվածում քաղաքականությունը սրբագրելու անհրաժեշտության է բերում։

Բացի այդ, ներդրողները շարունակում են խաղարկել ՉԺՀ գլխավոր մաքսային վարչության` աշխարհում երկրորդ խոշորագույն նավթ սպառողի նորությունները։ Ըստ նրա հաշվարկների` «սև ոսկու» ներկրումը մայիսին կազմել է 23,95 տոննա կամ օրական 5,66 մլն բարել, ինչը 6%-ով պակաս է մեկ տարի առաջվա նմանատիպ ցուցանիշից։ Ըստ BP զեկույցի` ՉԺՀ-ի նավթի տարեկան պահանջարկը կազմել է ողջ աշխարհում պահանջարկի 11%-ը։--0--