Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

ՕՊԵԿ–ի գործողություններին սպասելու ընթացքում նավթը կտրուկ էժանանում է

14.11.2014, 12:20
WTI և Brent տեսակների նավթի` դեկտեմբերյան ֆյուչերսների գինն ուրբաթ ավելի քան 3 տոկոսով նվազել է այն մտավախությունների ֆոնին, թե ՕՊԵԿ–ը չի կրճատի արդյունահանումը, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է Փրայմը։
ՕՊԵԿ–ի գործողություններին սպասելու ընթացքում նավթը կտրուկ էժանանում է
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  WTI և Brent տեսակների նավթի` դեկտեմբերյան ֆյուչերսների գինն ուրբաթ ավելի քան 3 տոկոսով նվազել է այն մտավախությունների ֆոնին, թե ՕՊԵԿ–ը չի կրճատի արդյունահանումը, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է Փրայմը։

Մոսկվայի ժամանակով 8։23–ին WTI  տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է  3,99%–ով և կազմել է բարելի դիմաց 74.22 դոլար։ Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի դեկտեմբերի գինը նվազում էր 3.28 տոկոսով` բարելի դիմաց մինչև 77.83 դոլար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նավթի գների նվազումը պայմանավորված է թրեյդերների և ներդրողների մտահոգություններով, որ ՕՊԵԿ–ը կպահպանի արդյունահանման բարձր տեմպերը։ Հոկտեմբերին, Bloomberg–ի տվյալների համաձայն, ՕՊԵԿ–ի արդյունահանումը մեկ ամսում ավելացել է օրական 53 հազար բարելով` մինչև 30.974 միլիոն, ինչը վերջին 14 ամիսների առավելագույն ցուցանիշն էր։

ՕՊԵԿ–ի անդամ երկրների ամենամյա հանդիպումը կայացել է նոյեմբերի 27–ին Վիեննայում։ «Գների հետագա նվազումը, անկասկած, արտացոլում է շուկայում «արջի տրամադրությունների» ուժեղացումը, որը պայմանավորված է այն տրամադրություններով, թե կարձագանքի արդյո՞ք ՕՊԵԿ–ն արդյունահանման կրճատմամբ կազմակերպության կազմից դուրս գտնվող երկրների արտադրության բարձր մակարդակին, և ակնկալիքները չարդարացրած պահանջարկի թույլ աճին»,– նշում է Citi Futures–ի վերլուծաբան Թիմ Էվանսը (Tim Evans), ում խոսքն է մեջբերում The Wall Street Journal–ը։

Նավթի գների նվազմանը նպաստում է նաև Նահանգների պաշարների ոչ միանշանակ վիճակագրությունը։ Հինգշաբթի ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ նավթի առևտրային պաշարները կրճատում է 1.7 միլիոն բարելով կամ 0.5 տոկոսով` մինչև 378.5 միլիոն բարել։ Սակայն պաշարների նվազումը չի փոխել նավթի գների դինամիկան։ Համաշխարհային գների նվազմանը նպաստում է ԱՄՆ–ի Քուշինգ (Cushing) խոշորագույն տերմինալում նավթի ծավալների` 1.7 միլիոն բարելով ավելացումը` մինչև 22.5 միլիոն բարել։ -0-