Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+36

Paramount-ը չի նկարահանի «Տերմինատորի» շարունակությունը

21.01.2016, 20:51
Paramount Pictures ընկերությունն իր վարձութային ժամանակացույցից հանել է Տերմինատորի մասին նոր ֆիլմը, հայտնում է Lenta.ru–ն` հղում անելով The Hollywood Reporter–ին։
Paramount-ը չի նկարահանի «Տերմինատորի» շարունակությունը

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Paramount Pictures ընկերությունն իր վարձութային ժամանակացույցից հանել է Տերմինատորի մասին նոր ֆիլմը, հայտնում է Lenta.ru–ն` հղում անելով The Hollywood Reporter–ին։ Ակնկալվում էր, որ ժապավենն էկրան կբարձրանա 2017 թվականի մայիսի 19–ին, բայց այն հետաձգել են անորոշ ժամանակով։

«Տերմինատոր 2» աշխատանքային անվանումով ֆիլմը պետք է դառնար «Տերմինատոր։ Ծագում» (2015) ֆիլմի շարունակությունը։ Այժմ «Տերմինատոր 2»–ի պրեմիերայի օրը Paramount–ը տվել է «Մալիբուի փրկարարներին», որը հիմնված է 1990–ականների համանուն սերիալի վրա։ 

«Տերմինատոր» ֆրանշիզը պատմում է արհեստական ինտելեկտով կառավարվող Սքայնետ գերհամակարգիչների ցանցի և դրա ստրուկը դարձած մարդկության մնացորդների պատերազմի մասին։ Շարքի ֆիլմերը դրամարկղերում ավելի քան 1.4 միլիարդ դոլար են հավաքել։ Ջեյմս Քեմերոնն առաջին ժապավենը նկարահանել է 1984 թվականին։ Լույս է տեսել ֆրանշիզի հինգ ֆիլմ, որոնցից չորսում գլխավոր դերը կատարել է Առնոլդ Շվարցենեգերը։ -0-