Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+5

ՌԴ պատգամավորներն առաջարկել են խանութների ցուցափեղկերից հանել ալկոհոլը

17.11.2014, 14:55
ՌԴ խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներ Իգոր Լեբեդևը, Յարոսլավ Նիլովն ու Անդրեյ Սվինցովը (բոլորը՝ ՌԼԴԿ-ից) առաջարկել են խանութների ցուցափեղկերից հանել վաճառվող ալկոհոլային արտադրանքը, երկուշաբթի գրում է «Իզվեստիա» թերթը, հաղորդում է Փրայմը:
ՌԴ պատգամավորներն առաջարկել են խանութների ցուցափեղկերից հանել ալկոհոլը
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներ Իգոր Լեբեդևը, Յարոսլավ Նիլովն ու Անդրեյ Սվինցովը (բոլորը՝ ՌԼԴԿ-ից) առաջարկել են խանութների ցուցափեղկերից հանել վաճառվող ալկոհոլային արտադրանքը, երկուշաբթի գրում է «Իզվեստիա» թերթը, հաղորդում է Փրայմը:

Պատգամավորները փոփոխություններ են պատրաստում «Էթիլային սպիրտի, ալկոհոլային և սպիրտ պարունակող արտադրանքի արտադրության և շրջանառության ու ալկոհոլային արտադրանքի սպառման սահմանափակման պետական կարգավորման մասին» օրենքում:

Ըստ Նիլովի՝ սպիրտային խմիչքը «գլխուղեղի գրգռիչ է», այդ պատճառով հարկավոր է թաքցնել այն սպառողներից:

«Գնորդը գալիս է հաց գնելու, օղի է տեսնում և գնում է: Խանութներում նաև երեխաներ են լինում, նրանք սննդամթերքի կողքին ալկոհոլ են տեսնում, և այդ արտադրանքի նկատմամբ որոշակի չեզոք վերաբերմունք է ձևավորվում», - հայտարարել է պատգամավորը:

Իգոր Լեբեդևը կարծում է, որ ալկոհոլի առկայությունը վաճառասեղաններին խթանում է հարբեցողությունը ուսանողների և դպրոցականների շրջանում: Սպիրտային խմիչքի շրջանառության օրենքի փոփոխությունը, նրա կարծիքով, կօգնի «պաշտպանել երիտասարդությանը վատ սովորույթից, այն է՝ երեկույթի ուրախությունը թեժացնել ալկոհոլի միջոցով»:

ՌԴ ԱՆ գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունը, մեկնաբանելով պատգամավորների նախաձեռնությունը, նշել է, որ նման պրակտիկայի հետ ոչ մի տեղ չի առնչվել: Նա նաև աջակցել է այդ գաղափարին, քանի որ ալկոհոլի հասանելիության սահմանափակման կողմնակից է:-0-