«Ռուսալը» չի նախատեսում ներդրումներ կատարել եվրագոտում, հավաստիացրել է Դերիպասկան
22.04.2013,
11:08
«Ռուսալ» ռուսական ալյումինի հսկան մտադիր չէ առաջիկայում որևէ ներդրում կատարել եվրագոտում, Daily Telegraph բրիտանական թերթին տված հարցազրույցում հայտնել է ընկերության խոշորագույն բաժնետեր Օլեգ Դերիպասկան, հաղորդում է «ՌՒԱ Նովոստին»։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Ռուսալ» ռուսական ալյումինի հսկան մտադիր չէ առաջիկայում որևէ ներդրում կատարել եվրագոտում, Daily Telegraph բրիտանական թերթին տված հարցազրույցում հայտնել է ընկերության խոշորագույն բաժնետեր Օլեգ Դերիպասկան, հաղորդում է «ՌՒԱ Նովոստին»։
«Մենք պետք է գործնական լինենք։ Եվրոյի ներկա բարձր փոխարժեքով և Եվրոպայի շուկաների դրությամբ այժմ անմիտ կլիներ նույնիսկ քննարկել Եվրոպայում որևէ նշանակալից բան ձեռք բերելու վերաբերյալ հարցը»,– գործարարի խոսքը մեջբերում է պարբերականը։
Դերիպասկան խոստովանել է, որ չի հասկանում եվրոյի այդքան բարձր փոխարժեքի պատճառները։
«Ես չեմ կարող հասկանալ, թե ինչու է եվրոյի փոխարժեքն այդքան բարձր։ Եվրոպայում բարձրացե՞լ է արտադրողականությունը։ Այն առավել նորարա՞ր է դարձել։ Ես նման բան չեմ տեսնում»,– ասել է միլիարդատերը։
Ըստ նրա` Եվրոպան մինչ օրս ծանր ֆինանսական դրությունից դուրս գալու հստակ ծրագիր չունի։ «Ես կարծում եմ, որ Եվրոպան զիջում է հնարավորությունները։ Որքան երկար են եվրոպական երկրները մնում եվրագոտում, այդքան նրանց համար առավել դժվար կլինի։ Ինչպես Եվրոպային կհաջողվի կյանքի բարձր մակարդակ և սոցիալական բարեկեցեցության սպասելիքներ ապահովել` չգիտեմ»,– ասել է նա։
«Ռուսաստանը կարող էր շահել Եվրոպայի հետ առավել խորը համագործակցությունից, իսկ Եվրոպան` Ռուսաստանի և նախկին խորհրդային հանրապետությունների հետ համագործակցությունից։ Դա ակնհայտ հնարավորություն է»,– վստահ է Դերիպասկան։ –0–