Սենատի ֆինանսական կոմիտեն հաստատել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարի պաշտոնում Ջեք Լյուի նշանակումը
27.02.2013,
10:42
ԱՄՆ Սենատի ֆինանսական կոմիտեն հաստատել է ֆինանսների նախարարի պաշտոնում Ջեք Լյուի (Jack Lew) նշանակումը` 19 «կողմ» ձայնով, տեղեկացնում է MarketWatch գործակալությունը, գրում է Փրայմը։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Սենատի ֆինանսական կոմիտեն հաստատել է ֆինանսների նախարարի պաշտոնում Ջեք Լյուի (Jack Lew) նշանակումը` 19 «կողմ» ձայնով, տեղեկացնում է MarketWatch գործակալությունը, գրում է Փրայմը։
Լյուի թեկնածության դեմ է քվեարկել կոմիտեի հինգ անդամ, նրանք բոլորը ներկայացնում են Հանրապետական կուսակցությունը։
Լյուն նախկինում զբաղեցնում էր Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Ողջ Սենատի կողմից հաստատելու դեպքում Լյուն կդառնա ԱՄՆ ֆինանսների նոր նախարարը` Թիմոթի Գայթներից հետո։
«Չնայած ես կնախընտրեի այդ պաշտոնում տեսնել մեկ այլ մարդու, սակայն կզիջեմ Օբամային` Լյուի նշանակման հարցում»,– հայտնել է Յուտա նահանգից սենատոր, հանրապետական Օրին Հեթչը (Orrin Hatch)։
Լյուի թեկնածության քվեարկությունը, ինչպես ակնկալվում է, կանցկացվի չորեքշաբթի Սենատում։ Չնայած նրան, որ մի քանի հանրապետականներ կոմիտեում աջակցել են նրան, կուսակցության մեծ մասը դեմ է հանդես գալիս` նշելով Citigroup–ում Լյուի գործունեությունը, որտեղ 2006–2009թթ.–ի ընթացքում նա ղեկավարել է հեջ հիմնադրամը։ –0–