Ճապոնիան իր պատմության մեջ առաջին անգամ թերթաքարային նավթ է արդյունահանել
03.10.2012,
10:15
Japan Petroleum Exploration Company ճապոնական ընկերությունը երկրի պատմության մեջ առաջին անգամ հեղուկ դյուրավառ թերթաքարեր կամ, ինչպես կոչում են դրանց, թերթաքարային նավթ է արդյունահանել, չորեքշաբթի հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով NHK հեռուստաալիքին։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Japan Petroleum Exploration Company ճապոնական ընկերությունը երկրի պատմության մեջ առաջին անգամ հեղուկ դյուրավառ թերթաքարեր կամ, ինչպես կոչում են դրանց, թերթաքարային նավթ է արդյունահանել, չորեքշաբթի հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով NHK հեռուստաալիքին։
Հոնսյու գլխավոր ճապոնական կղզու Ակիտա գավառի Յուրիկոնջո քաղաքում տեղակայված «Այուկավա» հանքավայրի փորձնական հորատումը, սկսվել է երկուշաբթի։
Ինչպես ընդգծում են հանքավայրը մշակող ընկերության ներկայացուցիչները, թերթաքարային նավթը շուրջ 1800 մետր խորության վրա է գտնվում։ Որպեսզի արդյունահանման գործընթացը հնարավոր դառնա, ապարի մեջ թթու են լցրել քարը փափկացնելու համար` հաջորդ հորատման նպատակով։
Երկու օր անց, տեղական ժամանակով մոտ 6.30–ին, ընկերության մասնագետներին առաջին անգամ հաջողվեց ապարից դուրս բերել հեղուկ դյուրավառ թերթաքարերը։
Հաջորդ փուլը կլինի ստացված խառնուրդի զտումը՝ մաքուր նավթ ստանալու նպատակով: Ըստ Japan Petroleum Exploration Company-ի հավաստիացումների՝ հանքավայրում հանարավոր է մինչև 100 միլիոն բարել թերթաքարային նավթ արդյունահանել, ինչը Ճապոնիայում վառելիքի տարեկան սպառման մոտ 10%-ն է: –0–