ՏՀԶԿ–ն փոխել է աշխարհի մի շարք խոշորագույն երկրների 2013թ.–ի ՀՆԱ–ի կանխատեսումները
03.09.2013,
16:09
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) փոխել է աշխարհի մի շարք խոշորագույն տնտեսությունների իրական ՀՆԱ–ի դինամիկայի կանխատեսումները, վկայում է ՏՀԶԿ միջանկյալ տնտեսական հաշվետվությունը, գրում է «ՌՒԱ Նովոստին»։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) փոխել է աշխարհի մի շարք խոշորագույն տնտեսությունների իրական ՀՆԱ–ի դինամիկայի կանխատեսումները, վկայում է ՏՀԶԿ միջանկյալ տնտեսական հաշվետվությունը, գրում է «ՌՒԱ Նովոստին»։
Այսպես, 2013թ.–ի ԱՄՆ ՀՆԱ–ի աճի գնահատականը նվազեցվել է այդ փաստաթղթում` մայիսի վերջին հրապարակված նախորդ հիմնական տնտեսական կանխատեսման համեմատ` 1,9 տոկոսից դառնալով 1,7 տոկոս, Չինաստանի համար` 7,8 տոկոսից դառնալով 7,4 տոկոս։
Գերմանիայի համար կանխատեսումը բարձրացվել է` 0,4 տոկոսից 0,7 տոկոսի, Մեծ Բրիտանիայի համար` 0,8–1.5 տոկոս, Ֆրանսիայի համար` 0,3 տոկոս անկումից բարելավվել է 0,3 տոկոսանոց աճով։ Ճապոնիայի գնահատականն անփոփոխ է մնացել` 1,6 տոկոսանոց աճ, Իտալիայի համար պահպանվել է մինուս 1,8 տոկոս մակարդակում։
«Խոշոր զարգացած տնտեսություններում վերականգնման տեմպերը բարելավվել են երկրորդ եռամսյակում, և աճը, ինչպես ակնկալվում է, այս տարվա երկրորդ կեսին կմնա միևնույն մակարդակում։ Ակտիվությունն ընդլայնվում է <…> Հյուսիսային Ամերիկայում, Ճապոնիայում և Մեծ Բրիտանիայում, իսկ եվրագոտին ընդհանուր առմամբ դուրս է եկել ռեցեսիայից»,– գրում է ՏՀԶԿ–ն։
Միաժամանակ կազմակերպությունը նշում է, որ ՏՀԶԿ երկրների տնտեսությունների կայուն վերականգնում դեռ չի նկատվում, պահպանվում են հաջող տնտեսական զարգացման առկա ռիսկերը։ Հաշվետվության համաձայն, ՏՀԶԿ–ն կարծում է, որ պետություններին անհրաժեշտ է շարունակել պահանջարկ ապահովել, այդ թվում ոչ ստանդարտ դրամավարկային քաղաքականության միջոցով։
«Աճի խթանման բարեփոխումները <…> և նոր աշխատատեղերի ստեղծման համար կառուցվածքային խոչընդոտների նվազումն էապես կարևոր են մնում»,– նշում է ՏՀԶԿ–ն։ –0–