Թուրքիան մտադիր է ավելացնել իրանական գազի ներկրման ծավալը, եթե Իրանը հարմար գին առաջարկի

Թուրքիան մտադիր է ավելացնել իրանական գազի ներկրման ծավալը, եթե Իրանը հարմար գին առաջարկի

ԵՐԵՎԱՆ,7 ապրիլի. /ԱՌԿԱ/. Թուրքիան իրանական գազի կարիքն ունի և պատրաստ է ավելացնել ներկրման ծավալը, եթե Իրանն ընդունելի գին առաջարկի, Թեհրանում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, հայտնում է Ֆրայմ գործակալությունը։

Էրդողանը Իրան է մեկնել երեքշաբթի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հրավերով։ Երկու երկրի նախագահները քննարկել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանին վերաբերող հարցեր և միջազգային խնդիրներ։ Թուրքիայի նախագահը կմասնակցի Բարձր մակարդակի համագործակցության թուրք–իրանական խորհրդի նիստին։

«Իրանական գազի 90-95%–ը գնում է Թուրքիան, ինչը շատ մեծ ծավալ է։ Սակայն իրանական գազը մեզ վաճառվող ամենաթանկ գազն է։ Եթե մենք ընդունելի գնի շուրջ համաձայնության գանք, ապա կավելացնենք ներկրման ծավալը, քանի որ զարգացած արդյունաբերություն ունեցող մեր երկրին գազ է պետք։ Միևնույն ժամանակ մենք պետք է մեր քաղաքացիներին գազը վաճառենք խելամիտ գնով»,–ասել է թուրք առաջնորդը։

Էրդողանը երկնագույն վառելիքի գնի շուրջ պայմանավորվածության հասնելու համար որևէ արգելք չի տեսնում։ «Մենք եղբայրական պետություններ ենք, և եթե մենք միմյանց հետ պայմանավորվածության չհասնենք, ապա ուրիշ ու՞մ հետ կարող ենք ընդհանրապես պայմանավորվել»,– ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Իրանը, որն իր գազը Թուրքիային է վաճառում 2001 թվականից, Ռուսաստանից հետո Թուրքիային գազ մատակարարող երկրորդ պետությունն է և տարեկան շուրջ 10 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարում։ Իրանական գազի պաշտոնական գինը չի հրապարակվում։ ԶԼՄ–ների տվյալով` հազար խորանարդ մետրի դիմաց Թուրքիան վճարում է 490 դոլար, ինչն ավելի թանկ է, քան ռուսական և ադրբեջանական գազի գները։ Այս տարվա փետրվարին միջազգային միջնորդ դատարանում մեկնարկել է Թուրքիայի` Իրանի դեմ ներկայացված հայցի քննարկումը, որի համաձայն` Թուրքիան պահանջում է 25 տոկոսով նվազեցնել իրանական գազի գինը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

18:23 07.04.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×