Ուկրաինային հետաքրքրել է նորվեգական գազը. ԶԼՄ
17.09.2014,
13:39
Ուկրաինայի իշխանությունը մեծ հետաքրքրվածություն է դրսևորել նորվեգական գազը Ուկրաինայի մատակարարելու հարցում: Ինչպես գրում է Փրայմը, այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Aftenposten նորվեգական թերթին:

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ուկրաինայի իշխանությունը մեծ հետաքրքրվածություն է դրսևորել նորվեգական գազը Ուկրաինայի մատակարարելու հարցում: Ինչպես գրում է Փրայմը, այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Aftenposten նորվեգական թերթին:
Ըստ հրատարակության տվյալների, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը այս հարցը քննարկել է իր նորվեգացի գործընկեր Օլեմիկ Թոմեսսենի հետ նախորդ շաբաթ, երբ այցելել է Օսլո Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով:
«Ուկրաինական կողմը մի քանի կոնկրետ ցանկություն է ներկայացրել՝ հատուկ շեշտադրելով էներգետիկայի հարցը: Քննարկվել է մատակարարման թեման: Ուկրաինան հետաքրքրված է երկարաժամկետ համագործակցությամբ՝ Ռուսաստանից իր էներգետիկ կախվածությունը նվազեցնելու համար: Ուկրաինայի իշխանությունը պայմանները քննարկում է նորվեգական ընկերությունների հետ և ցանկանում է քաղաքական աջակցություն ստանալ: Ես հաշվի առա ուկրաինական կողմի դիրքորոշումը, սակայն Նորվեգիայի կառավարություն պետք է կոնկրետ որոշումներ ընդունի», - հրատարակությանը հայտարարել է Թոմեսսենը:
Նորվեգիայի ԱԳ նախարար Բյորգե Բրենդեն իր հերթին հրատարակության աշխատակիցներին հայտարարել է, որ չնայած Նորվեգիան էներգետիկայի ոլորտը հեռանկարային է համարում ապագայում Ուկրաինայի հետ համագործակցության համար, սակայն թագավորությունը չի մասնակցում զուտ կոմերցիոն հարցերի ընդունմանը, ինչպիսին են, օրինակ, գազի գնման կամ վաճառքի պայմանագրերի կնքումը:-0-