Ուոլ սթրիթը վերանայել է խմիչքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ուոլ սթրիթն ապրում է որոշակի կանոններով, թեև դրանք որևէ կերպ ամրագրված չեն, այնուհանդերձ Մանհեթենում գտնվող բազմաթիվ ներդրումային ընկերությունների յուրաքանչյուր աշխատող հստակ հետևում է դրանց, գրում է Vestifinance.ru–ն։
Գոյություն ունեն գործնական կոստյումի, բիզնես–լանչի սննդի ընտրության, կյանքի ցանկացած ասպեկտի, այդ թվում` խմիչքի կանոններ։
Ուոլ սթրիթում ֆինանսական շուկայի աշխատողների համար ալկոհոլի ճիշտ օգտագործման կանոններ են գործում։ Սակայն վերջին ժամանակներում իրավիճակը սկսել է փոխվել։ Եթե նախկինում Ուոլ սթրիթը համարվում էր մի տարածք, որտեղ խմում են միայն դարչնագույն լիկյոր կամ Macallan թունդ վիսկի, ապա այժմ բանկիրները կոկտեյլներ են նախընտրում։
Զանազան կոկտեյլների օգտագործումը Ուոլ սթրիթում բազմակի աճել է, ինչը չափազանց զարմանալի է այդքան պահպանողական միջավայրի համար։
Ինչպես նշում է Cedar ցանցի բարմեն Ջոն Մաքարթին, Ուոլ սթրիթի ընկերությունների աշխատակիցների` բարում հանգստացող երկու խմբերից մեկը, որպես կանոն, կոկտեյլ է պատվիրում, թեև ավելի վաղ ոչ ոք նման պատվեր չէր կատարում։
Սակայն չի նշանակում, որ Ուոլ սթրիթի հին ոգին վերացել է, քանի որ ֆինանսական ընկերությունների աշխատակիցների մեծ մասը դեռևս Macallan վիսկի կամ գարեջուր է նախընտրում։
Միաժամանակ հարկ է նշել, որ Ուոլ սթրիթի բարերին սպիրտային խմիչքներ մատակարարող ընկերությունները դեռևս 2011 թվականին են նկատել այդ միտումը և սկսել են ավելացնել տարածված կոկտեյլների համար նախատեսվող տաբեր բաղադրիչների մատակարարումները։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:42 14.11.2014