Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Վրացական գինու մոտ 200 տեսակ հնարավոր է ներկայացվի ՌԴ–ում գրանցման

06.03.2013, 10:32
Գինու մոտ 200 տեսակ հնարավոր է ներկայացվի Վրաստանի ձեռնարկությունների կողմից ՌԴ–ում գրանցման համար, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ռուսաստանի սպառողական վերահսկողության ղեկավար Գենադի Օնիշչենկոն` գինու և հանքային ջրի վրացական արտադրողների արտադրանքի առաջին զննումից հետո։
Վրացական գինու մոտ 200 տեսակ հնարավոր է ներկայացվի ՌԴ–ում գրանցման
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/.  Գինու մոտ 200 տեսակ հնարավոր է ներկայացվի Վրաստանի ձեռնարկությունների կողմից ՌԴ–ում գրանցման համար, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ռուսաստանի սպառողական վերահսկողության ղեկավար Գենադի Օնիշչենկոն` գինու և հանքային ջրի վրացական արտադրողների արտադրանքի առաջին զննումից հետո։

Ըստ Օնիշչենկոյի` ստուգված ձեռնարկությունների համար, որոնք գոհացնում են ռուսական պահանջները, ռուսական շուկայում արտադրանքի տեսակների գրանցման մեխանիզմ է գործարկվում։

«Դրա համար նրանց հարկավոր կլինի ներկայացնել յուրաքանչյուր տեսակի օրինակները, որպեսզի դրանք գրանցեն ռուսական ռեեստրում։ Ըստ մեր տվյալների` գինու մոտ 200 տեսակ հնարավոր է ներկայացվի գրանցման»,– նշել է նա։

Գինու և հանքային ջրի վրացական արտադրողների առաջին զննումից հետո Ռուսաստանի սպառողական վերահսկողությունը թույլ է տալիս 36 ալկոհոլային ձեռնարկությունների և հանքային ջրի չորս արտադրողների Ռուսաստանում գրանցման համար ներկայացնել իրենց արտադրանքի օրինակները։ Ընդհանուր առմամբ ռուսական շուկայում իրենց արտադրանքը ներկայացնելու ցանկություն է հայտնել 93 վրացական ձեռնարկություն։ –0–