Եգիպտոսի և ԱՄՀ–ի` 4.8 մլրդ դոլար վարկ հատկացնելու շուրջ բանակցություններն ավարտվել են առանց համաձայնագրի ստորագրման
16.04.2013,
11:33
Եգիպտոսի և Արժույթի միջազգային հիմնադրամի ` 4.8 մլրդ դոլար վարկ հատկացնելու շուրջ բանակցություններն ավարտվել են առանց համաձայնագրի ստորագրման, ասվում է ֆինանսական կազմակերպության հաղորդագրությունում։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Եգիպտոսի և Արժույթի միջազգային հիմնադրամի ` 4.8 մլրդ դոլար վարկ հատկացնելու շուրջ բանակցություններն ավարտվել են առանց համաձայնագրի ստորագրման, ասվում է ֆինանսական կազմակերպության հաղորդագրությունում։
Ինչպես հաղորդում է РБК–ն, ԱՄՀ–ում չեն նշել` որևէ առաջընթաց գրանցվել է, թե ոչ և արդյոք բանակցությունները շարունակվելու են։ Հիշեցնենք, որ հիմնադրամի ներկայացուցիչների հետ եգիպտական իշխանությունների հանդիպումները շարունակվում էին 12 օր։
«Հիմնադրամի առաքելությունն առաջընթացի է հասել եգիպտական իշխանությունների հետ նրանց տնտեսական ծրագրի և ԱՄՀ–ի կողմից հնարավոր օժանդակության քննարկման ժամանակ։ Եգիպտոսի իշխանությունների հետ բանավեճերը կշարունակվեն այդ երկրի տնտեսության զարգացման համաձայնագիր ստորագրելու նպատակով»,– ասվում է հաղորդագրությունում։
Եգիպտոսը 2011 թվականի գարնանը երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից հետո բյուջեում առաջացած պակասուրդի նվազման միջոցների սուր կարիք ունի։ ԱՄՀ–ի հետ Կահիրեի բանակցությունները շարունակվում են արդեն չորս ամիս։ Հիմնադրամի հետ նախնական համաձայնագիրը ստորագրվել էր 2012 թվականի նոյեմբերին, սակայն հետո դադարեցվել էր Կահիրեի կողմից` նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմից իր լիազորությունները գերազանցելու պատճառով։ -0-