Рейтинг@Mail.ru
USD
375.19
EUR
438.75
RUB
4.9341
GEL
139.16
2026 թ. ապրիլի 14, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

ԵԿԲ-ն և ԱՄՀ-ն հունական պարտքի նոր վերակազմավորում են առաջարկում. Spiegel

26.11.2012, 11:17
Եվրոպական կենտրոնական բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը մեկ տարվա ընթացքում Հունական սուվերեն պարտքի երկրորդ վերակազմավորումն են առաջարկում անցկացնել, կիրակի հաղորդում է Spiegel գերմանական հանդեսի առցանց տարբերակը:
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպական կենտրոնական բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը մեկ տարվա ընթացքում Հունական սուվերեն պարտքի երկրորդ վերակազմավորումն են առաջարկում անցկացնել, կիրակի հաղորդում է Spiegel գերմանական հանդեսի առցանց տարբերակը:

Ըստ հանդեսի տվյալների՝ անվանականից 50 տոկոսով պարտքի հետագա դուրսգրումը թույլ կտա 2020թ.-ին այն նվազեցնել մինչև ՀՆԱ-ի 70 տոկոսը՝ կանխատեսվող ՀՆԱ-ի 144 տոկոսի փոխարեն: Հունաստանին արդեն թույլ են տվել ընթացիկ տարում մասնավոր վարկատուների առաջ ունեցած պարտքի մոտ 100 մլրդ եվրոն դուրս գրել: Սակայն դա չօգնեց կանգնեցնել սրընթաց կրճատվող տնտեսության նկատմամբ պարտքի աճը: Ներկա պահին Հունաստանի 300 միլիարդանոց պարտքի առյուծի բաժինը գտնվում է եվրագոտու երկրների, ԵԿԲ-ի և ԱՄՀ-ի ձեռքերում:

Պարբերականը հաղորդում է, որ Գերմանիան՝ Հունաստանի վարկավորման ծրագրի հիմնական դոնորը, դեմ է նման վերակազմավորմանը: Դա կարող է հանգեցնել նրան, որ արդեն այս ամսվա ընթացքում Եվրախմբի արդեն երրորդ նիստը, որը նվիրված է Հունաստանին և նախատեսված է նոյեմբերի 26-ին, կարող է արդյունք չտալ, կարծում է Spiegel-ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: -0-