Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+19

Եվրահանձնաժողովն առաջարկում է դուրս բերել շրջանառությունից 1 և 2 եվրացենտ մետաղադրամները

15.05.2013, 10:51
Եվրահանձնաժողովը որոշում է 1 և 2 եվրացենտ մետաղադրամների ճակատագիրը, որոնք նախկինում առաջարկվում էր դուրս բերել շրջանառությունից, ինչպես նաև դադարեցնել դրանց գործարկումը, գրում է РБК–ն։
Եվրահանձնաժողովն առաջարկում է դուրս բերել շրջանառությունից 1 և 2 եվրացենտ մետաղադրամները
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Եվրահանձնաժողովը որոշում է 1 և 2 եվրացենտ մետաղադրամների ճակատագիրը, որոնք նախկինում առաջարկվում էր դուրս բերել շրջանառությունից, ինչպես նաև դադարեցնել դրանց գործարկումը, գրում է РБК–ն։

Ամենամանր դրամանիշների շուրջ բանավեճերը համախմբված Եվրոպայում ստեղծվեցին դրանց արտադրության բարձր արժեքի, ինչպես նաև հասարակության կողմից այդ մետաղադրամների նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետ կապված։

ԵՀ պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ տվյալ պահին դիտարկվում է այդ մետաղադրամների հետագա օգտագործման չորս տարբեր սցենարներ։  Համաձայն առաջինի` 1 և 2 եվրացենտ մետաղադրամի կարգավիճակը չի փոխվում. դրանք կմնան շրջանառության մեջ և կշարունակեն արտադրվել անփոփոխ տեսքով։ Երկրորդ սցենարի համաձայն` այդ մետաղադրամները կշարունակեն գործարկվել, սակայն դրանց արտադրության ծախսերը կնվազեցվեն` այն բաղադրության փոփոխման հետ կապված, որից դրանք պատրաստվում են։  Դա թույլ կտա շրջանցել այն խնդիրը, երբ մետաղադրամների թողարկման ծախսերը զգալիորեն գերազանցում են դրանց անվանական արժեքը։

Երրորդ սցենարը ենթադրում է 1 և 2 եվրացենտ մետաղադրամների գործարկման դադարեցում և հետագայում սեղմ ժամկետներում դրանց շրջանառությունից դուրս բերում. Որից հետո տվյալ դրամանիշները կդադրեն օրինական վճարային միջոց լինել։

Չորրորդ սցենարը ենթադրում է շրջանառությունից մետաղադրամների աստիճանաբար դուրսբերում այն պայմանով, որ դրանք կշարունակեն օրինական վճարովի միջոց մնալ։  Միաժամանակ մետաղադրամների թողարկումը կդադարեցվի։ Սցենարի մշակողները հաշվարկում են, որ մետաղադրամները շրջանառությունից դուրս կգան բնական հունով, քանի որ հաճախ կորչում են և հազվադեպ են օգտագործվում։

Նշենք, որ ըստ Եվրահանձնաժողովի տվյալների` 2002թ.–ի հունվարից արտադրվել է 45,8 մլրդ մետաղադրամ` 1 և 2 եվրացենտ արժողության, ինչը համարժեք է մեկ բնակչի հաշվով մոտ 137 մետաղադրամի։ –0–