Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-10

ԱԱԾ. պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել

28.10.2019, 11:47
Բացահայտված դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։
ԱԱԾ. պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և իրացնելու, պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ շահադիտական նպատակով օգտագործելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու առերևույթ դեպքեր, հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը: 

Համաձայն ստացված փաստական տվյալների՝ ՀՀ երկու քաղաքացիներ 2018 թ. հունվարից մինչև 2019 թ. հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իրացնելու նպատակով կեղծել են պաշտոնական փաստաթղթեր՝ տեխզննման կտրոններ և հեղուկ գազի բալոնների շահագործման թույլտվություններ, որոնք իրացրել են օտարերկրացիներին հենց ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքում՝ համապատասխանաբար  15.000 և 5.000 ՀՀ դրամով, սակայն 2019 թ. հոկտեմբերի 4-ին բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման արդյունքում: 

«Բացահայտված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թ. հոկտեմբերի 21-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–