Рейтинг@Mail.ru
USD
364.56
EUR
425.15
RUB
4.3097
GEL
139.14
2026 թ. օգոստոսի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+33

Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը. Արցախի ԱԻՊԾ

31.10.2020, 16:17
Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը. Արցախի ԱԻՊԾ
Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը. Արցախի ԱԻՊԾ
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին Մարտունի և Մարտակերտ քաղաքները, իսկ այս պահին Շուշին է հայտնվել թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։

«Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-