Рейтинг@Mail.ru
USD
368.78
EUR
431.73
RUB
5.0201
GEL
137.6
2026 թ. մայիսի 14, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+24

Արցախում զինծառայողի վիրավորում ստանալու փաստով հարուցվել է քրեական գործ

29.01.2020, 14:17
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար
Արցախում զինծառայողի վիրավորում ստանալու փաստով հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./ԱՌԿԱ/. Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմանի Ավետիսյանի կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ (ինքնասպանությանը հասցնելը), կատարվում է նախաքննություն, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–