Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 22, կիրակի
եղանակը
Երևանում
-2

ՀԱԷԿ–ի վթարային կանգառի պատճառը կայծակի հարվածն է․ նախարարություն

31.08.2024, 12:47
Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի
ՀԱԷԿ–ի վթարային կանգառի պատճառը կայծակի հարվածն է․ նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Օգոստոսի 30-ին` ժամը 21։55-ի սահմաններում Հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։

Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի:

«Տվյալ պահին անձնակազմը զբաղված է կայանի վերաթողարկման աշխատանքներով։ Սա ևս մեկ ապացույց է, որ վերջին տարիներին կատարված մեծածավալ արդիականացման աշխատանքները, այդ թվում անվտանգության համակարգերի վրա, եղել են արդյունավետ և տվել են ակնկալվող արդյունքը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։