Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
427.39
RUB
5.0809
GEL
138.6
2026 թ. հունիսի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+20

Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում տեղի է ունեցել պայթյուն, կա զոհ ու վիրավորներ

06.07.2022, 11:41
Յունիբանկը հայտարարություն է տարածել «Աշտարակ» մասնաճյուղում այսօր առավոտյան տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին
Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում տեղի է ունեցել պայթյուն, կա զոհ ու վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./ԱՌԿԱ/. Յունիբանկը հայտարարություն է տարածել «Աշտարակ» մասնաճյուղում այսօր առավոտյան տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը, հուլիսի 6-ին, ժամը 09:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Ինչպես նշվում է Յունիբանկի Facebook–յան էջում տարածած հայտարարության մեջ,  տեղում աշխատում են համապատասխան մասնագետները:

«Մեծ ցավով հայտնում ենք, որ պայթունի հետևանքով մահացել է մասնաճյուղում մաքրման ծառայություն իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուզաննա Խաչատրյանի ընտանիքին և հարազատներին և կիսում նրանց մեծ վիշտը: Մասնաճյուղի այլ աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց: Փորձագետների եզրակացությունից հետո ավելի մանրամասն կներկայացնենք տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները», – նշվում է բանկի հայտարարության մեջ։–0–