Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Զինծառայողներ տեղափոխող «Ուրալը» դուրս է եկել երթևեկելի հատվածից․ կա 4 զոհ, 20 զինծառայող վիրավոր է

12.04.2024, 22:01
Վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
Զինծառայողներ տեղափոխող «Ուրալը» դուրս է եկել երթևեկելի հատվածից․ կա 4 զոհ, 20 զինծառայող վիրավոր է

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։ 

Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ: 

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ։