Рейтинг@Mail.ru
USD
372.59
EUR
438.2
RUB
4.9652
GEL
138.47
2026 թ. ապրիլի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Աբովյանում գտնվող գործարաններից մեկում պայթյուն է որոտացել

25.09.2017, 12:00
Քիչ առաջ պայթյուն է որոտացել Աբովյան քաղաքում գտնվող ոչ ոգելից ըմպելիքների գործարանում։
Աբովյանում գտնվող գործարաններից մեկում պայթյուն է որոտացել

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Քիչ առաջ պայթյուն է որոտացել Աբովյան քաղաքում գտնվող ոչ ոգելից ըմպելիքների գործարանում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, սեպտեմբերի 25-ին ժամը 10:57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում գտնվող «Սիփան» ոչ ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ, առկա է փլուզման վտանգ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–