Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի տարածքում երկրաշարժ է գրանցվել

04.10.2019, 10:39
Հայաստանի տարածքում երկրաշարժ է գրանցվել:
Հայաստանի տարածքում երկրաշարժ է գրանցվել
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի տարածքում երկրաշարժ է գրանցվել: 

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը, հոկտեմբերի 4-ին, տեղական ժամանակով ժամը 07:05-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:05-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.040 և արևելյան երկայնության 43.920 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Աշոցք գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:-0-