Рейтинг@Mail.ru
USD
377.04
EUR
444.91
RUB
4.9004
GEL
141
2026 թ. փետրվարի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Երևանում մի տղամարդ աղջկա է պատանդ վերցրել. ոստիկանությունը դիպուկահար է կիրառել

29.08.2017, 18:28
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ աղջկա է պատանդ վերցրել։
Երևանում մի տղամարդ աղջկա է պատանդ վերցրել. ոստիկանությունը դիպուկահար է կիրառել

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ աղջիկ է պատանդ վերցրել։

Ինչպես հաղորդեցին ոստիկանության մամուլի ծառայությունից, ոստիկաններն արդեն վնասազերծել են տղամարդուն, ով հիվանդանոցում մահացել է։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, նշված շինության ապակիներն ամբողջովին փշրված են, գույքը՝ ջարդված։

Դեպքի վայրում են մեծ թվով ոստիկաններ և քննիչներ։ Կատարվում է դեպքի վայրի զննություն։ Ընթանում է քննություն պատճառների և հանգամանքների բացահայտման ուղղությամբ։ –0–