Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-3

Զորամասերից մեկում հայ զինծառայողի դի է հայտնաբերվել, կատարվում է նախաքննություն. ՀՀ ՊՆ

11.12.2013, 11:06
Դեկտեմբերի 10–ին ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Զորամասերից մեկում հայ զինծառայողի դի է հայտնաբերվել, կատարվում է նախաքննություն. ՀՀ ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 10–ին ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Փաստի առթիվ  ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Վանիչկա Հովակիմյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–