Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Երևան–Մոսկվա ավտոբուսը բախվել է բեռնատարի. կան տուժածներ և 2 զոհ

20.03.2018, 15:20
Երևան–Մոսկվա ուղևորատար ավտոբուսը բախվել է բեռնատարի Վորոնեժի մարզում։
Երևան–Մոսկվա ավտոբուսը բախվել է բեռնատարի. կան տուժածներ և 2 զոհ

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Երևան–Մոսկվա ուղևորատար ավտոբուսը բախվել է բեռնատարի Վորոնեժի մարզում։

Ինչպես հայտնում է Վորոնեժի մարզի ՆԳՆ գլխավոր վարչությունը, երեքշաբթի 08։40–ի սահմաններում Պավլովսկի շրջանի «Դոն» Մ-4 ավտոճանապարհի 673–րդ կիլոմետրում «Մերսեդես» ուղևորատար ավտոբուսի վարորդը Մոսկվայի ճանապարհին, նախնական տվյալներով, կորցրել է կառավարումը և բախվել «Մերսեդես» բեռնատար մեքենային։

Ըստ ճշտված տվյալների, զոհվել է ավտոբուսի ուղևոր, 1978 թվականի ծնված Ս.Սուքիասյանը։ ՃՏՊ–ի զոհ է դարձել նաև բեռնատարի վարորդը։

Նախնական տվյլաներով, ավտոբուսի ուղևորների շրջանում կա ինը տուժած։

Ինչպես հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության Facebook–ի էջը, առաջիկա ժամերին Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոցում գտնվող ուղևորները կշարունակեն ճանապարհը։ Ուղևորների փոխադրումը կիրականացվի երկու ավտոբուսով։ -0-